Կարծում եմ բանաձեւը կընդունվի.Շավարշ Քոչարյան
«Քիչ է մնացել, կտեսնենք արդյունքը, ես կարծում եմ ինչքան շատ է Թուրքիան հոխորտում, այնքան մեծ է դառնում հավանականությունը, որ Բունդեսթագում Հայոց ցեղասպանության մասին բանաձևը կընդունվի»,- այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը՝ անդրադառնալով այսօր Բունդեսթագում այս պահին քննարկվող Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևին:
Հարցին, թե այսօր Գերմանիայում թուքական համայնքի ներկայացուցիչները բողոքի ակցիա են կազմակերպելու, արդյոք դա որևէ ազդեցություն կունենա Բունդեսթագի որոշման վրա, Շավարշ Քոչարյանը նշելէ, որ Թուրքիայում կան թուրքեր, որոնք համարում են, որ Հայոց ցեղասպանությունը եղել է և պետք է ճանաչվի:
«Այնպես որ, այն հայտարարությունները, որոնք արվում են Թուրքիայի ղեկավարության կողմից՝ երեք միլիոնանոց թուրքական համայքն ունեն, ես համոզված ճեմ, որ այդ 3 մլն-ը նույն կերպ է մտածում, ինչպես մտածում է Էրդողանը: Եթե Ադրբեջանին հաջովեր՝ որպես ցեղասպան օսմանյան քաղաքականության ժառանգորդ, նույնն իրականացներ Ղարաբաղում, իրենք նույնպես կհայտարարեին, որ դա սովորական երևույթ է: Բայց վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ իրենց այդ ձգտումները երբեք իրականություն չեն կարող դառնալ»,- ընդգծել է Շավարշ Քոչարյանը:
Դիտարկմանը, թե ՀՀ երկրորդ նախագահը, ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատարը քննադատում են ՀԱՊԿ-ին՝ նշելով, որ մենք պետք է վերանայենք մեր հարաբերությունները ՀԱՊԿ-ի հետ, Շավարշ Քոչարյանը պատասխանեց. «Նախ՝ ես ուշադիր նայել եմ, այնտեղ խոսք չկա նրա մասին, որ պետք է վերանայել: Իսկ ինչ վերաբերում է մեր վերաբերմունքին՝ թե ՀԱՊԿ-ին, թե ԵԱՏՄ-ին, ապա վերջին գագաթաժողովը, որը տեղի ունեցավ Աստանայում, այնտեղ նախագահի ելույթից ամբողջությամբ կարող եք ձեզ համար պարզ պատկերացնել»,- ասել է Շավարշ Քոչարյանը:
Հարցին, թե միջազգային դիվանագիտական դաշտում ինչպե՞ս է ընկալվում այն արտահայտությունը, որ մենք կորցրել ենք 800 հա տարածք, և դրանք նշանակալի հատվածներ չեն, Շավարշ Քոչարյանը նշեց. «Եկեք արձանագրենք, որ Ադրբեջանի կողմից օկուպացված են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտունու, Մարտակերտի շրջանի շատ ավելի մեծ տարածքներ, և ուշ թե շուտ այդ տարածքները վերադարձվելու են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը»,- հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալը:
Նա նաև անդրադարձել է նաև Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպմանը:
«Վիեննայով հիմք դրվեց մի շատ կարևոր գործընթացի, որի էությունը այն է, որ մինչև չկա հաստատված կրակի դադարեցման ռեժիմ, վստահության միջոցներ գոյություն չունեն, դժվար է և գրեթե անհնարին է ակնկալել որևէ առաջընթաց :