Սպորտ

Մխիթարյանը՝ ԳՖՄ վարկածով մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստների եռյակում

Դորտմունդի «Բորուսիայի» գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը Գերմանիայի ֆուտբոլիստների միության վարկածով ճանաչվել է 2015-2016 մրցաշրջանի լավագույն խաղացող,- տեղեկացնում է Sport.es-ը:
Նա ստացել է ձայնների 19.7 տոկոսը: Օբամեյանգն առաջ է անցել Մյունխենի «Բավարիայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկուց՝ 19.5: Երրորդ տեղում է Դորտմունդի «Բորուսիայի» ու Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը՝ 12.6 տոկոս:
Գերմանիայի ավարտված առաջնությունում անցկացրած 31 խաղում Մխիթարյանը դարձել է 11 գոլի ու 15 արդյունավետ փոխանցման հեղինակ:

աղբյուր՝armsport.am

Back to top button