Սպորտ

Մկրտչյանը,Կուրսովան և Գևորգյանը`Եվրոպայի առաջնության 6-րդ տուրի հաղթողներ

Շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունում կայացել են 6-րդ տուրի պարտիաները: Ինչպես հայտնում են ՀԱՕԿ լրատվության բաժնից, շախմատի Հայաստանի կանանց հավաքականի անդամ Լիլիթ Մկրտչյանն առավելության հասավ ադրբեջանցի Գունայ Մամաձադայի նկատմամբ:  Հաղթանակ տոնեց նաև Մարիա Կուրսովան, ով պարտության մատնեց Դարիա Չարոչկինային: Երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց Հայաստանի գործող չեմպիոն Մարիա Գևորգյանը, ով առավելության  հասավ հույն Մարիա Մակրոպուլույի նկատմամբ: Միակ ոչ-ոքին գրանցեց Լիլիթ Գալոյանը:

Շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունն այս տարի անցկացվում է Ռումինիայի Մայամա քաղաքում: Այն մեկնարկել է մայիսի 27-ին և կեզրափակվի հունիսի 8-ին:

 

 

Կարդացեք նաև

Back to top button