Հասարակություն

Այսօր՝ կառավարությունում

hasmikdilanyan
ՀՀ և Իրանի քաղաքացիները Իրանի իսլամական հանրապետություն և մեր երկիր փոխադարձ այցելություններ կկազմակերպեն՝ առանց մուտքի արտոնագրի: Նախագիծն ընդգրկված է կառավարության այսօրվա նիստի օրակարգում: Փաստաթղթի հիմնավորման մեջ նշվում է, որ Համաձայնագրի նպատակն է կանոնակարգել երկու պետությունների քաղաքացիների փոխադարձ այցելությունների ռեժիմը: Այն սահմանում է, որ երկու պետությունների քաղաքացիները սովորական և դիվանագիտական անձնագրերով առանց մուտքի արտոնագրի կարող են մուտք գործել, տարանցմամբ անցնել, դուրս գալ և գտնվել միմյանց պետությունների տարածքում` առավելագույնը 90 օր ժամկետով` 180 օրվա ընթացքում: Համաձայնագրի ստորագրումը կխթանի նաև երկկողմ զբոսարջությունը և կստեղծի առավել նպաստավոր պայմաներ ՀՀ և ԻԻՀ քաղաքացիների փոխադարձ այցելելություններրի համար:

Մեկ այլ նախագծով էլ առաջարկվում է հավանության արժանացնել «Հայաստանի Հանրապետության և Շվեյցարիայի Համադաշնության միջև վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին» համաձայնագիրը, որը ստորագրվել է 2016 փետրվարի 29-ին, ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի կողմից: Համաձայնագրի նպատակն է դյուրացնել վիզաների տրամադրումը Հայաստանի քաղաքացիներին 180 օր ժամանակահատվածի ընթացքում 90 օրվանից ոչ ավել ժամանակահատվածով որոշակի նպատակներով Շվեյցարիայում գտնվելու համար: Եթե Հայաստանը վերականգնի վիզայի պահանջները Շվեյցարիայի քաղաքացիների կամ որոշ կատեգորիաների համար, ապա նույն դյորացումները, որոնք Համաձայնագրով շնորհվել են Հայաստանի քաղաքացիներին, ինքնաբերաբար, փոխադարձության սկզբունքի հիման վրա, կկիրառվեն Շվեյցարիայի համապատասխան քաղաքացիների նկատմամբ:

Համաձայնագրով նախատեսված՝ վիզայի տրամադրման դյորացումները Հայաստանի քաղաքացիների համար կիրառվում են այնքանով, արքանով նրանք ազատված չեն վիզայի պահանջից Շվեյցարիայի ազգային օրենսդրությամբ, հիշյալ Համաձայնագրով կամ այլ միջազգային համաձայնագրերով: Հայաստանի և Շվեյցարիայի ազգային օրենսդրությունը կիրառվում է Համաձայնագրով չկարգավորվող այնպիսի հարցերի նկատմամբ, ինչպիսիք են վիզայի տրամադրման մերժումը, ճամփորդական փաստաթղթերի ճանաչումը, ապրուստի բավարար միջոցների վերաբերյալ ապացույցները, մուտքի մերժումը և վտարման միջոցները:

 

ՀՀ և Չինաստանի ժողովրդական կառավարությունների միջև էլ տեխնիկատնտեսակա համագործակցության մասին»համաձայնագրի ստորագրման նպատակահարմարության վերաբերյալ հարց նույնպես ընդգրկված է: Փաստաթղթի հիմնավորման համաձայն, վերջին տարիներին ՉԺՀ կառավարության կողմից տրամադրվող անհատույց օգնության ծավալներն աճել են: Մասնավորապես , «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Կառավարության միջև տեխնիկատնտեսական համագործակցության մասին» Համաձայնագրով նախատեսվում է ՉԺՀ կառավարության կողմից ՀՀ կառավարությանը 60 միլիոն ՉԺՀ յուանի անհատույց տեխնիկական օգնության տրամադրում` Հայաստանի Հանրապետության Հանրային Հեռուստաընկերության համար հեռուստատեսային տաղավարի ծրագրի և Հայաստանի Հանրապետության այլ ծրագրերի քննարկման և իրականացման նպատակով: Այդ միջոցներով իրականացվող կոնկրետ ծրագրի բովանդակությունը լրացուցիչ համաձայնեցվելու է կողմերի միջև:

 

Այս տարվա փետրվարի 14-ին ՀՀ Լոռու մարզի Թումանյան, ՀՀ Սյունիքի մարզի Տաթև, ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան համայնքային փնջերում անցկացվեցին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Դրանով մեկնարկ տրվեց համայնքների խոշորացման պրակտիկ փուլին: ՀՀ-ում վարչատարածքային բարեփոխումների շարունակականությունն ապահովելու նպատակով՝ նախատեսվում է իրականացնել համայնքների խոշորացման ևս 13 պիլոտային ծրագիր՝ ՀՀ Արագածոտնի մարզի Ալագյազ, Ծաղկահովիտ, ՀՀ Շիրակի մարզի Ամասիա, Աշոցք, Սարապատ, Արփի, ՀՀ Սյունիքի մարզի Գորիս, Մեղրի, Տեղ, Գորայք, ՀՀ Վայոց ձորի մարզի Վայք, Ջերմուկ, Զառիթափ համայնքային փնջերում: Օրենսդրական փոփոխությունների փաթեթն ընդգրկված է կառավարության այսօրվա նիստի օրակարգում:

1) Կառավարության որոշմամբ կամավորականներին իրավական կարգավիճակ ու սահմանում կտրվի: Կամավորական է համարվում 2016 թվականի ապրիլի 1-ից հետո Ադրբեջանի Հանրապետության կողմից 1994 թվականի զինադադարի համաձայնագրի խախտման հետևանքով տեղի ունեցած մարտական գործողություններին մասնակցելու նպատակով կամավորագրված և մարտական գործողությունների շրջան մեկնած՝ զինվորական ծառայության մեջ չգտնվող անձը:

Եթե կամավորականը զոհվել (մահացել) է, անհայտ կորել է կամ մահվան պատճառ հանդիսացած կամ հաշմանդամություն առաջացրած վնասվածքը կամ խեղումն ստացել է հակառակորդի նախահարձակ գործողությունների հետևանքով կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու, կամ մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ, ապա զոհված (մահացած) կամ անհայտ կորած կամավորականի ընտանիքի անդամի, հաշմանդամ ճանաչված կամավորականի սոցիալական պաշտպանությունն իրականացվում է, համապատասխանաբար, Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զոհված (մահացած) զինծառայողի, ծառայողական պարտականությունները կատարելիս անհայտ կորած զինծառայողի ընտանիքի անդամի և Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ հաշմանդամ դարձած զինծառայողի համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Back to top button