Հասարակություն

Հոգեբանի մաղթանքը ծնողներին՝ կարողանալ ապահովել երեխայի լիարժեք մանկությունը

baregham_ghukasyan

 

 

 

 

Վերջին ժամանակներում երեխաների նկատմամբ ուշադրությունը հատկապես ծնողների կողմից կարեւորվում են, թեեւ կան որոշ խնդիրներ` հատկապես պատկան մարմինների կողմից բայց կարծես արվում է ամեն ինչ, որ երեխան իրեն պաշտպանված զգա՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում այսօր ասել է «Փսիլայֆ» հոգեբանական աջակցության կենտրոնի ղեկավար Լիլիթ Խաչատրյանը։

Հոգեբանը շատ է կարեւորում ընտանիքի դերը հասարակության մեջ երեխային ինտեգրման գործում։ «Առաջին հերթին պետք է հաշվի առնել երեխայի առաջնահերթ պահանջմունքը, որպեսզի երեխան դառնա հասարակության լիարժեք անդամ՝ սկսած կենսաբանական պահանջմունիքից, անվտանգության եւ ապահովության պահանջմունքից, որը պետք է բավարարի ծնողը, մինչեւ խմբային պատկանելության եւ սիրո, հարգանքի պահանջումնքերը։ Այս բոլորի առկայության պայմաններում երեխան դառնում է հասարակության լիարժեք անդամ, առողջ հոգեկան ունեցող եւ իրեն ամուր կարող է զգալ»,- ասել է Լիլիթ Խաչատրյանը։

Օրվա առթիվ հոգեբանը ծնողներին ցանկանում է, որ կարողանան ապահովել երեխայի լիարժեք մանկությունը, «որովհետեւ մեր մանկության բոլոր ապրումնելրը տանում ենք մեր ողջ կյանքում»։ Ըստ Խաչատրյանի՝ եթե շատ են դրական զգացմունքները, դրանք որոշակի «պահեստ» են, որոնց կարողանում ենք ապավինել մեր կյանքում։

Երեխան նաեւ իր ժամանակաշրջանի կրողն է։ «Ռադիոլուրի» այս դիտարկմանը՝ հոգեբանը նշել է, որ մեր ժամանակում նա գիտատեխնիկական ռաաջընթացի կրողն է, ժամանակակից տեխնիկայի հետ կապի մեջ է, որը եւ դրական, եւ բացասական հետեւանքներ է ունենում։ Ըստ նրա՝ մեր ժամանակի երեխան ավելի ճկուն է, ավելի կողմնորոշվող, անհատ է եւ պահանջում է, որ իրեն վերաբերվեն այդպես։ «Բայց ունենք բացասական հետեւանքները։ Երեխան փորձում է ավելի քիչ շփվել մարդկային հարաբերություններում, ավելի ագրեսիվ է դառնում, ավելի ոչ կառուցողական վարքագիծ է մշակում, փորձում է աշխարհը միայն իր սեփական աչքերով տեսնել ու չափել»,- արձանագրել է հոգեբանը։

Հատված «Ռադիոլուրի» ժամը 18։00- ի թողարկումից

Back to top button