Հասարակություն

Արցախում՝ Գիշիիում նոր մանկապարտեզ է բացվել

Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»- Ստեփանակերտ

Արցախում եւս այսօր նշվում է Երեխաների պաշտպանության օրը:  Փոքրիկների տոնը գունազարդ ու հետաքրքիր դարձնելու նպատակով մի շարք միջոցառումներ են կազմակերպվել: Իսկ Մարտունու շրջանի Գիշի գյուղի  երեխաները նոր մանկապարտեզ են նվեր ստացել: Հանդիսավոր բացման արարողությանը մասնակցել է նախագահ Բակո Սահակյանը:

 

Մարտունու շրջանի Գիշի գյուղի մանկապարտեզը տեղակայված է վերակառուցված հին դպրոցի տեղում: Այն նախատեսված է 80 երեխանների համար:  Գիշիի մանկապարտեզը  «Արցախի գյուղերի գարգացման» հիմնադրամի նվերն է գիշեցի փոքրիկներին: Մ

եկ այլ մանկապարտեզ արցախցի փոքրիկները հունիսի մեկի նախօրյակին են նվեր ստացել. այս անգամ Իվանյանում :Երիտասարդ բնակավայրում օր-օրի մանուկները շատանում են, մանկապարտեզն էլ վաղուց երազանք էր՝ ասում է համայնքի ղեկավար Բորիս Ղահրամանյանը:

Իվանյանի մանկապարտեզը փոքրիկներին նվիրել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի Տորոնտոյի մասնաճյուղը: Մկրտիչ Մկրտչյանի խոսքով՝ այդպիսի մանկապարտեզ նույնիսկ Կանադայում չկա:

Այս օրերին, երբ Արցախում ավելի շատ պատերազմի, սահմանի, մարտահրավերների  մասին են խոսում, նման զուտ քաղաքացիական կառույցների շահագործման հանձնումը հատուկ նրբերանգ է ստանում: ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանի խոսքով, ապրիլյան իրադարձությունների հետեւանքով կառավարությունը ստիպված է մի շարք ծրագրեր վերանայել, սակայն դրանց շարքում չկան այն ծրագրեը, որոնք ժողովրդագրակական վիճակի բարելավմանն են ուղղված: «Եթե ուզում ես հզոր բանակ ունենալ, պետք է հզոր կրթություն եւ դաստիարակաված սերուդ ունենաս»,- ասում է ԼՂՀ վարչապետը։

Արցախում այս պահին պետական եւ բարեգործական ծրագրերով կառուցվում է եւս 5 մանկապարտեզ:

Կարդացեք նաև

Back to top button