

Մարդկային ռեսուրսների արդյունավետ օգտագործման մասին շատ հաճախ էր խոսվում: Վերջին մոտ մեկ ամսվա ընթացքում անդրադարձերը հաճախակիացան: Պատճառը կամ առիթը վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ մայիսի 12-ի հայտնի ելույթն է: Գերատեսչությունների ղեկավարները պարբերաբար հայտարարում են, որ աշխատակիցների կրճատման հարցում փորձելու են հնարավորինս արդար որոշումներ կայացնել: Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանն էլ առաջարկում է սկսել թափուր հաստիքների կրճատումից, միաժամանակ չհերքելով՝ ոլորտում կան նաև անարդյունավետ աշխատողներ:
Օպտիմալացում, ծախսերի ու ուռճացված հաստիքների կրճատում, պայքար մենաշնորհների դեմ: Վարչապետի հայտնի հայտարարությունից շուրջ երեք շաբաթ է անցել , քննարկումները պետական գերաատեսչություններում շարունակվում են: Եթե տրանոպորտային միջոցների թվի կրճատումների մասին բարձրաստիճան պաշտոնյաները միանգամից են հայտարարում, ապա կադրային կրճատումների մասին դեռ խուսափում են խոսել: Խնդիրը նուրբ է, 30 և ավելի տոկոս աղքատություն ունեցող մեր երկրում հերթական կրճատումները սոցիալական նոր խնդիրներ են
«Ամբողջությամբ գիտակցում եմ այն հանգամանքը, որ իմ հնչեցրած առնվազն այս երկու մոտեցումների արդյունքում կարող է առաջանալ որոշակի սոցիալական լարվածություն՝ պետական համակարգում աշխատատեղերի կրճատմամբ պայմանավորված»:
Մարդկային ռեսուրսների օպտիմալացման հարցերով կզբաղվի վարչապետի որոշմամբ ստեղծված աշխատանքային խումբը: էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը օրինակ կոնկրետ իր ղեկավարած գերատեսչությունում նաև կառուցվածքային փոփոխությունների անհրաժեշտություն է տեսնում: Պարզաբանում է՝ այն գործառույթները, որոնք նոր Սահմանադրության համաձայն, էկոնոմիկայի նախարարությունը պետք է իրականացնի, կգնանք լուծումների օպտիմալ կառուցվածքով:
Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը կարծում է, որ հաշվի առնելով խնդրի բոլոր կողմերը, որոշումները այնպիսին կլինեն, որոնք սոցիալական լարվածություն չեն ստեղծի: Կարևորում է աշխատանքի արտադրողականության բարձրացումը,
Միայն քաղաքացիական ծառայության ոլորտում 7000 հաստիքից 700-ը թափուր է, 2015-ին հայտարարված 908 թափուր պաշտոնի մրցույթներից 15,7 տոկոսում հաղթողներ չեն եղել, շուրջ 15 տոկոսը չի կայացել՝ անգամ դիմումատու չի եղել: Հայաստանի քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանն առաջարկում է՝ կրճատումներն սկսել թափուր հաստիքներից: Միաժամանակ վստահեցնում է՝ հավակնորդներ կան, սակայն, գիտելիքներն են ցածր: Շատ հաճախ դիումատուները ընդհանուր զարգացվածության տարրական գիտելիքներ չունեն՝ ասում է՝ չհերքելով, որ ոլորտում կան ոչ արդյունավետ աշխատողներ,
«Եթե դա լինի, ցանկալի է, որ կրճատվողները չլինեն արդյունավետ աշխատողները: ես գոնե չեմ ժխտում կամ հերքում , որ կան նաև անարդյունավ ետ աշխատողներ: ավելին, ես երբևէ չեմ ժխտել կամ հերքել, որ մեր պետական կառավարման համակարգում օպտիմալացման տեղ, այո, կա»:
Կրճատումները ինքնանպատակ չպետք է լինեն՝ ասում է Մանվել Բադալյանն ու կրկնում բազմիցս արտահայտած իր միտքը՝ քաղաքացիական կամ պետական ծառայությունները չպետք է սոցիալական խնդիրներ լուծեն: Հիմնավորումը՝ հետևյալն է՝
«Դուք համաձայն եք, որ պետական ծառայության համակարգում ընդգրկված լինեն մարդիկ և շարունակեն աշխատել՝ որակ և էֆեկտիվություն չբերելով մեր կյանքի կազմակերպմանը, պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացմանը, բայց իրենք իրենց սոցիալական խնդիրը լուծեն: Պետական ծառայությունը յուրաքանչյուրի համար պետք է կոչում լինի, նվիրում, առաքելություն: Այդ հատկանիշերի պատճառով է, որ հաճախ սրտեղում ենք , որ հաճախ դժգոհում ենք, որ մարդու, քաղաքացու մոտ պետական պաշտոնյաի նկատմամբ հակակարնք է ձևավորվում: Փողկապով մարդ են փողոցում ետսնում, նշանակություն չունի ՝ ով է էդ մարդը, արդեն հակակարնք է ստեղծվում՝ նշանակություն չունի, թե ով է այդ փողկապով մարդը»:
Նշենք, որ նախորդ տարեվերջին կառավարությունը հաստատել էր «Քաղաքացիական ծառայության զարգացման ռազմավարությունը», և այժմ,, ոլորտի ղեկավարի խոսքով, բարեփոխումների իրականացման ճանապարհով են գնում:
2016-ին նախատեսվում է ընդունել «Քաղաքացիական ծառայության մասին նոր օրենքը», որտեղ կարևորվելու է աշխատանքի կատարողականի գնահատումը։ եթե մինչեւ այժմ քաղծառայողը ատեստավորվում է երեք տարին մեկ, ապա նոր մոդելի ներդրմամբ՝ նրա աշխատանքը կգնահատվի գրեթե ամեն օր։ Թե ինչպես, դեռ փակագծերը չեն բացում, սակայն Մանվել Բադալյանի հավաստիացումը հստակ է՝ «Խնդիրը բարդ է, սակայն՝ լուծելի»:




