Հասարակություն

Հայկական հանրագիտարանն այս տարի տոնում է 50-ամյակը

sonahakobyan
Հայկական հանրագիտարանն այս տարի տոնում է 50-ամյակը: Լինելով 1960-ականների ազգային զարթոնքի ծնունդ՝  հայկական հանրագիտարանը ընդհանրացրեց հայ ժողովրդի հազարամյակների պատմությունը, մշակույթը, ժողովրդագրական զարգացումները, հասարակական-քաղաքական կյանքը, երկրի բուսական ու կենդանական աշխարհները, ճարտարապետական հուշարձանները, եկեղեցին ու հայ Սփյուռքը:

Հայկական հանրագիտարանը վաղուց դարձել է լավագույն տեղեկատվական միջոց՝ հավաստի եւ ճշգրիտ գիտելիքի յուրօրինակ սկզբնաղբյուր, որից, առանց բացառության, օգտվում է ողջ հայությունը՝ հայրենիքում եւ Սփյուռքում։ Հանրագիտարանի նյութերի զգալի մասը լայնորեն տարածվել է նաեւ հայալեզու համացանցում։ Թեև Հայկական հանրագիտարանի առաջին հատորը լույս տեսավ 74 թվականին, հրատարակչությունն արդեն 50 տարեկան է:  Հայկական խորհրդային հանրագիտարանն իր 13 հատորներով այն եզակի հրատարակությունն է, որը տպագրվել է առավելագույն տպաքանակով՝  100 հազար օրինակով: Հանրագիտարանների հաղթանակներից մեկն էլ այն է, որ համացանցն այսօր ողողված է մեր հոդվածներով՝ նշեց Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագիր Հովհաննես Այվազյանը:

 

Իրականում կարևոր չէ մեր հասարակությունը թղթային, թե էլեկտրոնային հանրագիտարանից է օգտվում, Հայկական հանրագիտարանը վաղուց արդեն իրողություն է եւ իր հաստատուն տեղն է գտել մեր ժողովրդի հոգեւոր մշակույթում։

 

Կարդացեք նաև

Back to top button