
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը Գերմանիայի կառավարությունից եւ Բունդեսթագից ողջամիտ վերաբերմունք է ակնկալում, ինչի մասին ասել է կանցլեր Անգելա Մերկելի հետ հեռախոսազրույցում`, հայտնում է Ermenihaber- ը։
Երկու երկրների կառավարությունների ղեկավարները հեռախոսազրույցում անդրադարձել են Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի` հունիսի 2-ին Բունդեսթագում տեղի ունենալիք քննարկումներին ու քվեարկությանը։
«Թուրքիայի կառավարությունը, Գերմանիայում և Թուրքիայում ապրող միլիոնավոր թուրքերն անհանգստությամբ են հետևում Գերմանիայի խորհրդարանում անհիմն ու անիրավ քաղաքական վճիռներ պարունակող նախաձեռնությանը: Մենք այս հարցում Գերմանիայի կառավարությունից ու խորհրդարանից ողջամիտ վերաբերմունք ենք ակնկալում»,- ասել է Յըլդըրըմը։




