ՀասարակությունՏեսանյութեր

Սամվել Բաբայանի առաջին տեսազրույցը՝ երկարատև բացակայությունից հետո

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանը երկարատև բացակայությունից հետո վերադարձել է Հայաստան: ՍիվիլՆեթի հետ զրույցում Սամվել Բաբայանը վերլուծում է ապրիլյան պատերազմը, թույլ տրված սխալները և նշում, թե ինչ քայլեր են հարկավոր ադրբեջանական հետագա ագրեսիան զսպելու համար:

Անդրադառնալով կորցրած 800 հեկտար տարածքին՝ Սամվել Բաբայանն արձագանքել է. «Ես չգիտեմ, ով ա մետրով չափել՝ 800 ա, թե 1800…», ապա շեշտել է, որ այդ դիրքերը երկակի ռազմավարական կետեր էին, ապահովում էին բնակչությանն ապրելու համար, հողերը Ղարաբաղի բնական սահմաններն էին, «բռան մեջ էին պահում»:

«Մեկն ասում ա, թե էս հողերը ստրատեգիկ էին, մեկն ասում է, թե ստրատեգիկ չէին… Էդ մարդիկ չտեսած ի՞նչ են հասկանում: Չկան ոչ ստրատեգիկ դիրքեր, հատկապես, Մարտակերտում, բայց դա տրագեդիա չէ, պատերազմի ժամանակ կարող է հետ էլ գնան, պետք է դա մտածված լինի, ոչ թե անիմաստ կորցնենք: Սա է խնդիրը»,- նշեց նա:

Ըստ նրա՝ պարզ է, որ Ադրբեջանը պատրաստվում է երկարաժամկետ պատերազմի, հեռվից է փորձելու չեզոքացնել, իսկ սպառազինության խնդիր չի ունենա, արկերի արտադրություն է նախաձեռնում:

Back to top button