ԿարևորՀասարակություն

Հայաստանում երեխաների 37 տոկոսն ապրում է աղքատության մեջ

hasmikmartirosyan

 

Մոտենում է Երեխաների պաշտպանության միջազգային օրը: Օր, որը ևս մեկ առիթ  է բարձրաձայնելու՝ արդյո՞ք պաշտպանված են մեր երեխաների իրավունքները և ո՞րն է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում ամենամեծ խնդիրը: Երեխաների պաշտպանության հարցերով մտահոգ մարմինները որոշակի քայլեր ձեռնարկում են՝ բարելավելու վիճակը, սակայն այդ քայլերը հաճախ բավարար և արդյունավետ չեն, քանի քանի որ երեխաների խնդիրները համալիր լուծումներ եւ գլխավորը՝ կանխարգելիչ մոտեցում են պաահանջում։

«Ռադիոլուրի» զրուցակիցները հիմանականում ընդգծել են, որ անհրաժեշտ է երեխաների պաշտպանությանն անդրադառնալ ոչ միայն հունիսմեկյան տոնի շրջանակներում, այլ առկա խնդիրները պետք է մշտապես պահել ուշադրության կենտրոնում: «Մշտապես հիշել, որ մեր երկրում դեռ կան կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված մուրացիկ և թափառաշրջիկ, առանց ծնողական խնամքի մնացած, բռնության ենթարկված և հաշմանդամ, ծայրահեղ աղքատության մեջ գտնվող երեխաներ, որոնք զգում են պաշտպանության կարիք ավելի, քան՝ մյուսները»,- ասում է Հայ օգնության ֆոնդի «Երեխանների աջակցության կենտրոն» հիմնադրամի նախագահ Միրա Անտոնյանը:

«ՀՀ –ում մոտ 830 հազար երեխաներ կան, և աղքատության այն մակարդակը, որը պաշտոնապես նշվում է, ցույց է տալիս, որ նշված թվի գրեթե կեսը կամ մի գուցե մի փոքր պակասն ապրում են  զրկանքների պայամաններում՝ աղքատության մեջ: Երեխա ասելով՝ նշում ենք նաև նրանց ընտանիքը: Գնալով ավելի են շատանում հոգեկան անառողջ ծնողների երեխանները»։

Չկան այնպիսի ծառայություններ, որոնք կաշխատեին նման խնդիրներ ունեցող անձանց հետ, և երեխաններն իրենց մաշկի վրա չեն զգա  ծնողների առողջական խնդիրների հետ կապված բացերը՝ մի դեպքում հանդիսանալով տուժող, մյուս դեպքում՝ վկա:  «Կենտրոն դիմած 270 երեխանների 60 տոկոսից ավելին չունի կայուն կացարան, այստեղ էլ  բախվում ենք մեկ այլ  խնդրի՝ սոցիալական բնակարանի պահանջի առկայությանը, որը  շարունակում է խնդրահարույց մնալ»,- երեխաների խնդիրնները թվարկելով՝ նշում է սոցիալական աշխատողը, և բարձրաձայնում՝ երջանիկ մանկության առասպելը գոնե այս երեխանների պարագայում չի գործում:

Երեխանների պաշտպանության ցանցի՝  «Վորլդ Վիժն-Հայասատան»  երեխանների պաշտպանության և կրթության ծրագրերի ղեկավար Աիդա Մուրադյանը շարունակելով խոսել այսօր ծագած խնդիրների մասին՝ նխում է որ մարզաբնակ եւ քաղաքաբնակ երեխաների խնդիրները նույնը չեն։ Մազրերում կրթական աստիճանն է ցածր, իսկ քաղցը հագեցնելու պարագայում՝ մարզաբնակ երեխաներն ավելի շահեկան վտճաըում են։

Ի դեպ, ըստ ԱՎԾ 2014 թվականի սոցիալական պատկերի վերլուծության, 32 տոկոս է կազմում մեր երկրի աղքատության ընդհանուր թիվը, ծայրահեղ աղքատությանը՝ 2.7 տոկոս: Երեխանների պարագայում թվերն ավելի խոսուն են։ Աղքատության մեջ ապրող երեխանների թիվը 37 տոկոս, իսկ ծայրահեղ աղքատը 3.7 տոկոս: Ի՞նչ խնդիրների է հանդիպում աղքատության մեջ ապրող երեխան՝ հարցին պատասխանելով Աիդա Մուրադյանը նշում է. «Աղքատության մեջ ապրող երեխաններն ավելի հաճախ են կրթությունից դուրս մնում: Ավելի մեծ է հավանականությունը, որ նրանք կներգրավվեն մուրացիկության և ապօրինի աշխատանքներում: Բազմաթիվ են վերլուծությունները, որ սոցիալապես անապահով ընտանիքի երեխաններն ավելի վաղ տարիքում են ամուսնանում, և այդպիսով՝ աղքատությունը վերարտադրվում է: Երեխաների աղքատությունն ավելանում է, երբ ընտանիքում կա հաշմանդամութուն ունեցող անձ»:

Մանկական աղքատության ցուցանիշը տարբեր է՝ ըստ մարզերի։ Առավել կայուն է իրավիճակը Արագածոտնի մարզում է՝ 0.9 տոկոս, իսկ Կոտայքի ու Շիրակի մարզերում՝ 48-50 տոկոս: Ըստ սոցիալական աշխատողների՝ աղքատության և բարեկեցիկ պայմաններում մեծացող երեխանների խնդիրները սոցիալական առումով տարբեր են, բայց վերլուծությունները ցույց են տվել, որ բարեկեցությունը երեխանների անվտանգություն և  ապահովություն չի նշանակում: Այստեղ էլ առաջ է գալիս ընտանիքի անդամների իմացական աստիճանի կարևորությունը, մասնավորապես՝ մայրերի կրթավածությունը, քանի որ երեխանները մատնվում են անուշադրության և անհոգատար վերաբերմունքի:

Ուղղակի անապահով ընտանիքի երեխաններն առավել խոցելի են վերջիններս դիմագրավելու համար: «Ռադիոլուրի» զրուցակից Երեխանների պաշտպանության ցանցի անդամ, Հայաստանի մանուկներ հիմնադրամի ղեկավար Արմեն Բեժանյանը, իր հերթին խոսելով ծնող-երեխա-պետություն կապի մասին, նշում է մարզերում աղքատության պատճառների դեմ իրականացվո» ծրագրերի մասին։ «Գոյություն ունեցող աղքատությունը ինչ- որ բացթողման հետևանք է, և հարկավոր չէ պայքարել հետևանքների դեմ, այլապես ծախսվող գումարները նպատակային չեն լինում»,- ասում է:

«Բազմազավակ ընտանիքը պետության կապիտալն է, եթե ժամանակին ճիշտ ներդրում կատարվի երեխաների դաստիարակության և զարգացման համար, ապա ապագայում ընտանիքը կայուն կլինի, իսկ պետություն էլ՝ ամուր»,- ասում է բազմազավակ մայր, իրավաբան Մարգարիտա Հովսեփյանը և խոսքում բազմազավակ ընտանիքներում մեծացող երեխանների իրավունքների և խնդիրների մասին: Այսօր ոլորտն օրենսդրորեն կարգավորման կարիք ունի: «Բազմազավակ ընտանիքներում բնակվող երեխանները նույնպես կենցաղային բարելավված պայմանների կարիք եւ կրթական աջակցության կարիք ունեն»։  Ըստ տիկին Հովսեփյանի, երբ պետութունը բարձրացրեց ծննդյան միանվագ նպաստի չափը, այդ կերպ փորձ արվեց խթանել ծնելիությանը, սակայն գումարի թվի ավելացմամբ՝ մեկ այլ իրավիճակի բախվեցինք՝ միանգամից ընտանիքները մտածում են երեխա ունենալու և դրանով գումար վաստակելու մասին:

Մանկավարժ Մանուշակ Ստեփանայնն էլ երեխանների իրավունքների պաշտպանության հարցում կարևորում է դպրոցի դերը: «Կրթական հաստատությունը կարող է հանդիսանալ այն վայրը որտեղ մանկավարժ-ծնող-երեխա համագործակցության շնորհիվ կունենանք  առողջ հասարակություն, ապահով բանակ»:

 

Back to top button