

«Հայաստանում ռազմական բժշկությունն անցել է իր զարգացման փուլերը»,-ասյօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է երկարամյա ռազմական բժիշկ Վարուժան Հակոբյանը, ով վերջին տարիներին արդեն աշխատում է որպես քաղաքացիական բժիշկ: Ապրիլյան պատերազմից հետո Հակոբյանն իր ընկերների հետ առաջնագիծ է մեկնել՝ մասնագիտական աջակցություն տրամադրելու նապատկով:
Քսան և ավելի օրեր առաջնագծում աշխատող բժիշկն այսօր արդեն վստահությամբ է հայտարարում. մարտական հենակետերում զինվորների ծառայությունն իրականացվում է սանիտարահիգինեիկ նորմերի պահանջներին համապատասխան, զինվորները տիրապետում են առաջին բուժօգնության բոլոր ու անհրաժեշտ գիտելիքներին, նկատելի փոքրիկ թերություններն էլ շտկելի են: Մի կարևոր նկատառում, որը նույնպես ընդգծում ու կարևորում է նախկին ռազմական բժիշկ Վարուժան Հակոբյանը:
«Այն ձևաչափը, որ երկու երեք սերունդների առկայությունը հենակետերում, երևի կարող ենք ասել, որ մեր ազգի նման ազգը կարող է նման բան անել՝ այդ աշխատանքը, այդ գործելաոճը: Մեծին փոքրին հարգելու այդ ներդաշնակությունը, որը ապահովեց մեր մարտական ոգին»:




