

«98 տարի հետո հպարտորեն արձանագրում ենք, որ կոտորված, ջարդված առանց պետականության հայ ժողովուրդը կարողացավ դիմայակել Դարդանելի հաղթանակները կերտած թուրքական դիվիազներին ու արդյուհքում՝ մայիսի 28-ին պետականություն ստեղծելու մասին հայտարարել»,- ասում է հասարակական գործիչ, պատմաբան Տիգրան Պետրոսյանցը: Նրա խոսքով, գուցե դա ընդամենը թուղթ էր, բայց շատ կարևոր թուղթ, որը արձանագրում էր՝ ցանկացած ազգ կարող է գոյատևել միայն պետականության պարագայում «Չունես անկախություն, որպես այդպիսին չկաս, ունես անկախություն՝ ունես հավերժ ապրելու և գործելու հնարավորություն»,- ընդգծում է:
Հայաստանի առաջին հանրապետությունն իր գոյության 2,5 տարվա ընթացքում ունեցավ չորս վարչապետ՝ մի քանի կառավարություններով: Պատմաբանները փաստում են՝ առաջին հանրապետության բոլոր վարչապետերին դժվար ժամանակաշրջան էր բաժին հասել: Մասնագետները միաժամանակ արձանագրում են՝ ամենածանր պայմաններում անգամ Հայաստանում ստեղծվում էին կրթության օջախներ, ինչպես օրինակ ԵՊՀ-ն, ավելին, չնայած հանապազօրյա հացի խնդիր էր լուծվում, այդուհանդերձ մտավորականները չէին անտեսվում: Կազմակերպվում էր ներգաղթ:
Ավելին, մեր ժամանակներում գյուղատնտեսության ոլորտում ներդրվող կոոպերացիաների ինստիտուտի գաղափարը գալիս է հենց Առաջին հանրապետության կառավարության որդեգրած քաղաքականությունից:




