Հասարակություն

Ապրիլյան պատերազմը արցախցի լրագրողի՝ «Ջրաբերդի» խմբագրի աչքերով

arminegevorgyan

 

Ապրիլյան պատերազմի  մասին  անդրադրաձան  միջազգային հեղինակավոր շատ  լրատվամիջոցները: Հայաստանյան մեդիադաշտի լուրերը այդ օրերին միայն սահմանից էին: Սակայն որքան էլ որ հեղինակավոր ու միջազգային լրատվամիջոցներն անդրադառնում ու լուսաբանում էին արցախյահն խնդիրը, Արցախում ապրողների՝ տեղական ԶԼՄ-ներից սպասումները ավելի շատ էին:

Jraberd1Մարտակերտն այս պատերազմի ժամանակ հայտնվեց տեղեկատվական հոսերի թեժ կետերում,մասնավորապես՝ Թալիշն ու Մատաղիսը: Իմ գործընկեր՝  Մարտակերտի վարչական շրջանի «Ջրաբերդ» պաշտոնաթեթի խմբագիր Լուսինե Զաքարյանն ասում է, որ մարտակերտցիներն այդ օրերին անհամբերությամբ էին սպասում իրենց հոդվածներին:

«Ջարաբերդի» խմբագիրը, ամենևին էլ չթերագնահատելով գործըկերների աշխատնքը, ասում է, որ իհարկե ամեն ինչ արվում էր, որպեսզի արբանյակային հեռարձակում ունեցողները ավելի շատ ինֆորմացիա տարածեին, բայց տեղական լսարանին տեղական խոսք էր պետք:

Հիմա, երբ պատերազմի վտանգը մի փոքր անցել է, Լուսնեն պատմում է, որ այդ օրերին տարբեր ու իրարամերժ տեղեկություններ էին ստանում, երբեմն էմոցիաներն ու հույզերը խառնվում էին իրար, բայց պետք էր արագ կողմնորոշվել ու տպագրել այնպիս հոդվածներ, որոնք  խուճապ չառաջացնեին ժողովրդի մոտ:

Կարդացեք նաև

Back to top button