

Օրվա երկրորդ կեսին խորհրդարանում են եղել Սփյուռքի, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի, նաև կրթության ու գիտության նախարարները: Բյուջե 2015-ի կատարողականի շրջանակներում նրանք ներկայացրել են, թե նախորդ տարվա ընթացքում ինչպես են ծախսել բյուջեից ստացված միջոցները: Ամենարերակարատեւը, ի դեպ, եղել է կրթական քննարկումը:
Պատգամավորները կարծում են, որ կրթական համակարգում լրջագույն , անգամ հեղափոխական փոփոխությունների կարիք կա: Ոլորտի նախարարը համոզված է, որ լրջագույն խնդիրներ կան, բայց հեղափոխական մոտեցումներն այս ոլորտի համար չեն: Նոր ցնցումների, նոր ջարդի համակարգն այլևս չի չի դիմանա, պետք է փորձենք եղածի վրա ավելացնել՝ ասում է Լեւոն Մկրտչյանը։
«Կրթական համակարգը մի քիչ ծանր, պահպանողական համակարգ է: Քանի որ առնչվում է յուրաքանչյուրիս, բացասական հետևանքները նույնպես զգալու է յուրաքանչյուր ընտանիք: Ես կողմ չեմ նման միաշնանակ գնահատականներին»,- ընդգծում է նախարարը:
Կրթության և գիտության նախարաև Լևոն Մկրտչյանի համար միանշանակ է, օրինակ, ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի այն պնդումը, թե մտահոգիչ է հատկապես բուհական համարկարգի վիճակը: Պատգամավորը մասնավորապես էլիտար համարվող ֆակուլտետների մասին խոսեց՝ նշելով, թե դրանոցում պետպատվերի կամ անվճար տեղերի բացակայությունը հանգերցրել է իրավիճակին, որ «ունենք տգետ բիժշկներ, իրավագետներ ու դատավորներ, որոնք լրջագույն խնդիր են մեր երկրի համար»։
Լևոն Մկրտչյանը կարծում է , որ չկան էլիտար ֆակուլտետներ, կան հասարակության հիվանդ ընկալումներ: Ի դեպ, այն, որ պետհամալսարանի ֆակուլտներից երկուսը չունեն անվճար տեղեր, նախարարի կարծիքով օրենքի խախտում է: Լևոն Մկրչյանն այսօր նշեց, որ պատրաստվում են Բարձրագույն և հետբուհական կրթության մասին օրենքը լրջորեն վերանայել:
Ըստ էության՝ մտածում են նոր ձևաչափի մասին, որը թույլ կտա պետպատվերի շրջանակներում ներառել սոցիալական բաղադրիչը: Այս վերանայման անհրաժեշտությունը նախարարն այսօր խորհրդարանում բացատրում էր այն իրողությամբ, որ հասարակության մեջ սոցիալական մի շերտ կա, որը զրկված է վճարովի բարձրագույն կրթություն ստանալու հնարավորությունից: «Դա այն շերտն է, որը չունի վարձ վճարելու հնարավորություն, չունի ռեպետիտորի մոտ պարապելու հնարավորություն, իսկ ընտանիքը եթե որոշի վարկ վերցնել, ապա դա կլինի գյուղատնտեսական վարկ և ոչ թե ուսանողական»:
Կրթության ոլորտի նոր պատասխանատուները մտածում են արմատապես վերանայել գործող մոտեցումը, մասնավորապես՝ միասնական քննությունների ձևաչափում: Այս փոփոխությունները դեռևս այսօրվա դիմորդներին չեն վերաբերում, նախագիծը նախարարությունը պատրաստվում է քննարկման ներկայացնել աշնանը:
Ինչ վերաբերում է նախորդ տարվա բյուջեին , ապա այն հիմնական մասով կատարվել է նախորդ նախարարի՝ Արեմն Աշոտյանի կողմից: Ընդհանուր առմամբ կատարվել է 100 տոկոսանոց ցուցանիշով, դեռ մի բան էլ ավելին:
Կրթական ոլորտում անցած տարի բյուջեի ծախսերը գերազանցել են նախատեսվածը: Գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանի ներկայացրած տվյալներով՝ 2015 թ. կրթության ոլորտում պետական բյուջեի ծախսերը կազմել են 122.3 մլրդ դրամ` ապահովելով ծրագրի 100.2% կատարողական:




