Հասարակություն

Բերվածքները դժվարանցանելի են դարձրել երթևեկությունը Դիլիջան-Իջևան ճանապարհահատվածում

Chanapar15ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 26-ին`
ժամը 22:30-ի սահմաններում, հորդառատ անձրևների հետևանքով հարակից սարից
բերվածքները լցվել են Դիլիջան-Իջևան միջպետական ավտոճանապարի 107-109-րդ կմ
հատվածի վրա (Հաղարծին գյուղի տարածքում):

Ճանապարհն այս պահին մի փոքր դժվարանցանելի է:

Դիլիջանի ճանապարհաշինական ընկերության աշխատակիցները «Հաղարծին» ՓԲ
ընկերության տնօրեն Գառնիկ Մանթաշյանի գլխավորությամբ տվյալ հատվածին են
մոտեցնում համապատասխան տեխնիկա և կատարում ճանապարհի մաքրման աշխատանքներ:

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Կարդացեք նաև

Back to top button