Հասարակություն

Վիրավոր զինծառայողը տեղափոխվել է Համբուրգ

Արցախում մարտական դիրքերում  ծանր վիրավորում ստացած 19-ամյա Արման Լազգիյանը բարեհաջող տեղափոխվել է Համբուրգ,  ընդունվել   «Asklepiosklinik Barmbek Hamburg» կլինիկայի ինտենսիվ բաժանմունք:

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը կապ է հաստատել  կլինիկայի բժշկական մենեջմենթի ղեկավար Հրաչյա Արիջանյանի հետ: Բժշկի փոխանցմամբ` տեղափոխումից անմիջապես հետո  իրականացվել են բազմապրոֆիլ ախտորոշիչ հետազոտություններ:

Նշենք, որ վիրավոր զինծառայողի բուժման  մանրամասներն ամեն օր կներկայացվեն ՀՀ առողջապահության նախարարություն:

Կարդացեք նաև

Back to top button