Հասարակություն

Հալեպում պայթյունից վնասվել է հայկական ծերանոցի շենքը

Երեկ ուշ գիշերին հրթիռարձակումներ են եղել Հալեպի խաղաղ բնակչության շրջանների ուղղությամբ, գրում է «Արևելքը»՝ նշելով, որ այս մասին տեղեկություն է ստացել Հալեպի իր աղբյուրից:

Հրթիռներ են ընկել Հալեպի Սալահ Ալ Տին, Խալտիյէ և Նոր Գյուղի  (Հայ Ալ Միտան) «Վէրժին Կիւլպէնկեան մայրանոցի»  շրջակայքում, ուր հրկիզվել է ծերանոցի մոտ գտնվող բնակարանը և փլվել է մեկ հարկաբաժինը։

Վնասներ են կրել նաև ծերանոցի տնօրենի սենյակն ու խոհանոցը։ Մայրանոցում ապաստանած     ծերերը վնասներ չեն կրել:

Աղբյուրը նշում է, որ   քաղաքում տիրող  պատերզմական ծանր իրադրության հետևանքով  և       Հալեպի  հայ  3 կրոնապետերի հատուկ կարգադրությամբ տասնյակ մեծահասակներ փոխադրվել են «Կիւլպէնկեան մայրանոց», որտեղ նրանց տրամադրվել է հատուկ հարկաբաժին:

Կարդացեք նաև

Back to top button