

Առավել բարելավել թափացիկ դարձնել գնումների ոլորտը՝ տարբեր փուլերում յուրաքանչյուր հետաքրքրող անձի հնարավորություն ընձեռելով էլեկտրոնային գնումների կայքէջում տեսնել գնումների գործընթացների արդյունքում կնքված բոլոր պայմանագրերը, ինչպես նաև դրանց կատարման արդյունքները, ընդունման ու հանձնման ակտերը, կատարողական ակտերը, հաշվի ապրանքագրերը. ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանձնարարականն է ՀՀ ֆինանսների նախարարությանը:
Կառավարության ղեկավարը գնումների ոլորտի կոռուպցիոն ռիկսերի մասին խոել է կառավարության նիստի սկզբում:
«Միաժամանակ, ցանկանում են հանրությանը տեղեկացնել, որ գնումների պաշտոնական կայքէջի հաշվետվությունների բաժնում ամսական կտրածով տեղադրվում է մանրամասն տեղեկատվություն նախորդ ժամանակահատվածում առավել հաճախակի կատարված գնումների վերաբերյալ, օրինակ՝ վառելիքի, գրասենյակային կամ տնտեսական նյութեր և այլն:
Նշված հաշվետվությունները ներկայացնել տվյալ ապրանքի գծով տվյալ ամսվա ընթացքում ձևավորված նվազագույն և առավելագույն գները, այդ գների միջև ստանդարտ շեղումը և այլն: Ինչպես նաև կարելի է տեսնել ըստ պատվիրատուների, առանձին գնման ժամանակ ստացած նվազագույն և առավելագույն գներն ու հաղթողի առաջարկած գինը: Այս կտրվածքով տեղեկատվությունը լավ հիմք է գնումների գործընթացի նկատմամբ հանրային վերահսկողության իրականացման համար, սակայն չպետք է սահմանափակվեել այսքանով և ՀՀ ֆինանսների նախարարությանը հանձնարարում եմ մշակել ծրագրային խնդիր, որը յուրաքանչյուրին հնրավորություն կընձեռի էլեկտրոնային գնումների կայքէջում ընտրելով հետաքրքրող պարա մետրերը՝ ինքնուրույն ձևավորել հաշվետվություններ: Սա հանրության լուրջ մտահոգությունն է և ես ցանկանում եմ, որ կառավարությունն այս միջոցառումներն իրականացնի և ապահովվի թափանցիկ գնումների գործընթաց»:
ՀՀ կառավարությունը համապատասխան որոշմամբ հաստատեց Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների՝ այլընտրանքային խնամքի տրամադրման նպատակով ուղղորդման կարգը և չափորոշիչները: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արայիկ Պետրոսյանի խոսքով, հստակ սահմանվում են կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների` այլընտրանքային խնամքի տրամադրման առաջնահերթությունները՝ նախապատվությունը տալով խնամքի ընտանիքահեն կամ ընտանեկանին մոտ ձևերին՝ որդեգրմանը, խնամակալությանը/հոգաբարձությանը, խնամատար ընտանիքին և միայն դրանց անհնարինության դեպքում՝ շուրջօրյա խնամք իրականացնող որևէ հաստատությունում երեխայի տեղավորմանը:
«Բացի այդ, երեխայի խնամքի ու պաշտպանության իրավասություն ունեցող մարմինների համար պարտադիր կատարման ենթակա գործառույթ կդառնա կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների և նրանց ընտանիքների կյանքի պայմանների համակողմանի և խորը ուսումնասիրությունը և երեխայի համար այլընտրանքային խնամքի բոլոր տեսակների նպատակահարմարության մասին հիմնավոր եզրակացության կազմումը: Արդյունքում՝ հնարավորինս կկանխարգվելի երեխաների մուտքը շուրջօրյա խնամքի հաստատություններ. կիրականացվեն համակողմանի և շարունակական աշխատանքներ՝ շուրջօրյա խնամքի հաստատություններում տեղավորված երեխաներին կենսաբանական ընտանիք վերադարձնելու ուղղությամբ և այլն»,- ասաց Պետրոսյանը:
ՀՀ կառավարությունը հաստատեց ՀՀ-ում աշխատող օտարերկրացի մասնակցի պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերը նախքան նրա կենսաթոշակային տարիքը մարվելու դեպքում առաջացած միջոցները հօգուտ մասնակցի` օտարերկրյա պետությունում նրա անդամակցած կուտակային կենսաթոշակային համակարգին փոխանցելու կարգը և պայմանները: Նախագիծը ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արայիկ Պետրոսյանը: Ընդունված նախագծով հաստատվեց նաև փոխանցում կատարելու համար կարգով սահմանված պայմանների առկայությունը հավաստող տեղեկանք ստանալու համար ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ներկայացվող դիմումում նշվող տվյալների կազմը, փաստաթղթերը և ներկայացման կարգը:
ՀՀ կառավարությունը հաստատեց ՀՀ-ում աշխատող օտարերկրացի մասնակցի պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերը նախքան նրա կենսաթոշակային տարիքը մարվելու դեպքում առաջացած միջոցները հօգուտ մասնակցի` օտարերկրյա պետությունում նրա անդամակցած կուտակային կենսաթոշակային համակարգին փոխանցելու կարգը և պայմանները: Նախագիծը ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարաիի տեղակալ Արայիկ Պետրոսյանը: Ընդունված նախագծով հաստատվեց նաև փոխանցում կատարելու համար կարգով սահմանված պայմանների առկայությունը հավաստող տեղեկանք ստանալու համար ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ներկայացվող դիմումում նշվող տվյալների կազմը, փաստաթղթերը և ներկայացման կարգը:
Այս տարվա մայիսի 4-ին Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել էր Տավուշի և Լոռու մարզեր, որտեղ կառավարության ղեկավարին էին ներկայացվել առանջնահերթ լուծում պահանջող խնդիրները: Թումանյան համայնքում օրինակ անմխիթար վիճակում է գտնվում մանկապարտեզի շենքը,ո րտեղ հաճախում է 60 երեխա, քաղաքի բազմաբնակարան շենքերից մեկի տանիքը նույնպես վերանորոգման կարիք ունի: Այսօր հատկացված 23,5 մլն է, դրամով մարզի այս խնդիիրները լուծում կստանան: Տավուշի մարզի Զորական համայնքի դպրոցը նույնպես անմխիթար վիճակում է գտնվում: Տարածքային կառավարման ու զարգացման նախարար Դավթի Լոքյանի տեղեկացմամբ, Զորական համայնքի բնակիչ 19-ամյա Գարիկ Մովսիսյանի ընտանիքին բնակարանով ապահովելու համար տան շինարարությունը սկսվել է, հավանաբար այն պատրաստ կլինի այս տարվա հունիսին:
Նշենք, որ Մովսիսյանը զոհվել էր ԼՂՀ-ում, ապրիլի վերջերին, ԼՂՀ նախագահ բակո Սահակյանը նրան հետահու պլարգևատրել էր «Մարտական ծառայություն» մեդալով: Վարչապետի հստակեցմամբ, տան շինարարությունը իրականցվում է բարերարների միջոցներով: ՀՀ Տավուշի Ջուջևան համայնքում անհրաժեշտ է կառուցել 2,7 կմ արտաքին ցանցի խողովակաշար, Ոսկևան համայնքում էլ ճանապարհների ասֆալտապատման անհրաժեշտություն կա: Վերը նշված խնդիրների լուծման համար Տավուշի մարզպետարանին տրամադրեց ավելի քան 30 մլն դրամ:




