Սպորտ

Հայ հրաձիգներն ավարտեցին ելույթները

Հայաստանի հրաձգության հավաքականի անդամները՝ Հրաչ Բաբայանը,  Քրիստիան և Իրինա (Աղաջանյան) Լաուերները, ավարտեցին ելույթներն աշխարհի գավաթի խաղարկությունում: Գերմանիայի Մյունխեն քաղաքում ավարտվել է հրաձգության աշխարհի գավաթի խաղարկությունը՝ հրացան և ատրճանակ ձևերից: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Հրաչ Բաբայանը և Քրիստիան Լաուերը մասնակցել են 50 մ, փոքր տրամաչափի հրացան, 3 դիրքից տղամարդկանց վարժությանը: Հիմնական վարժության մասնակից 70  մարզիկներից  Հրաչիկ Բաբայանը 1160 միավորով գրավել է 56-րդ, իսկ Քրիստիան Լաուերը 1157 միավորով՝ 63-րդ տեղերը:

Նրանք նախօրեին հաղթահարել էին որակավորման փուլի արգելքը: Որակավորման 1-ին խմբում հանդես եկող 54 մրցակցից Հրաչ Բաբայանը 1167 միավորով գրավել էր 15-րդ տեղը: Քրիստիան Լաուերը որակավորման 2-րդ խմբում խոցել էր 1154 միավոր և զբաղեցրել 33-րդ հորիզոնականը:

Կարդացեք նաև

Back to top button