Քաղաքական

ԵԽԽՎ համազեկուցողները կոչ են անում հետաքննել ապրիլյան ռազմական հանցագործությունները

ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի պարտավորությունների կատարման հարցով համազեկուցողներ բրիտանացի Ալան Միլը և իտալացի Ջուզեպպե Գալատին Հայաստան այցից հետո հայտարարություն են տարածել, որում անդրադարձ են նաև Ղարաբաղյան հակամարտությանը՝  կոչ անելով հետաքննել ապրիլյան պատերազմի ժամանակ տեղ գտած ռազմական հանցագործությունները։

«Մեզ տեղեկացրել են վայրագությունների և հնարավոր պատերազմական հանցագործությունների մասին, որ տեղ են գտել ռազմական գործողությունների բռնկման ժամանակ: Այդ հաղորդումները պետք է ամբողջովին և անկախ հետաքննվեն: Գերադասելի է, որ դա արվի  Մինսկի խմբի շրջանակներում, և եթե ապացույցներ լինեն, ապա դրանց պատասխանատուները պետք է լիակատար պատասխանատվության կանչվեն և դատապարտվեն՝ հումանիտար և մարդու իրավունքների՝ ազգային և միջազգային օրենքների համաձայն: Առանց հետաքննության, այս հաղորդումները կշարունակեն կողմերի միջև անվստահության և լարվածության աղբյուր լինել»,- ասված է համազեկուցողների հայտարարության մեջ, որը հրապարակվել է ԵԽԽՎ պաշտոնական կայքէջում:

Կարդացեք նաև

Back to top button