Քաղաքական

Ադրբեջանի հանցագործությունները ներկայացնել միջազգային դատական ատյաններում

Ապրիլյան ռազմական գործողությունների ժամանակ Ադրբեջանի կողմից թույլ տրված  ռազմական հանցագործությունները լրագրողներն ու իրավաբանները պատրաստվում են վիճարկել միջազգային ատյաններում: Առայժմ լրագրողներն զբաղված են  փաստերի հավաքագրմամբ, իրավաբանները՝ դրանց վերլուծությամբ ։

Նպատակն է,  որ միջազգային հանրությունը իմանա, թե ինչ է տեղի ունեցել ապրիլյան քառօրյա ռազմական գործողությունների ժամանակ, ինչը  թերևս  կկաշկանդի հակառակորդին կրկնել նման վայրագությունները՝ համոզմած է «Մեդիա և իրավունք» հ/կ նախագահ Լիլիթ Լալայանը:

Կատարվածը բացի քաղաքականից պետք է ունենա նաև իրավական հետեւանքներ՝ համոզված է  փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը: Իրավական լուծման համար դիտարկվում է և Միջազգային քրեական դատարան, և Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու հնարավորությունը։

Փաստաբանը կարծում է, որ Ադրբեջանի ռազմական հանցագործությունները միջազգային դատական ատյաններ ներկայացնելու գործընթաց մենք պետք է սկսեինք դեռ 1994 թվականին։ Մինչեւ միջազգային ատյաններ դիմելը, սակայն, նրանք կոչ  արեցին  լրատվամիջոցներին փաստեր տրամադրել:

Պատրաստվում են նաև դիմել միջազգային լրատվամիջոցներին , որպեսզի նրանք, ովքեր լուսաբանել են ապրիլյան գործողությունները՝ ներկայացնեն իրենց ձեռքի տակ եղած ապացույցները։

Կարդացեք նաև

Back to top button