
Լոնդոնի «Արսենալը» եւ «Չելսին» ստիպված կլինեն մեկ մրցաշրջան սպասել Դորտմունդի «Բորուսիայի» ու Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին ձեռք բերելու համար:
Ինչպես տեղեկացնում է «Daily Express»-ը, Գերմանիայի փոխչեմպիոնը չի ընդունի անգլիական ակումբների առաջարկը եւ որոշել է պահել 27-ամյա ֆուտբոլիստին՝ չնայած որ նրա պայմանագիրն ավարտվում է 2017 թվականի ամռանը: Այսպիսով, Հենրիխը հաջորդ տարի կստանա ազատ գործակալի կարգավիճակ: «Չելսին» պատրաստ էր Մխիթարյանի համար վճարել 46 մլն ֆունտ ստերլինգ:
Դորտմունդցիների նման որոշումը պայմանավորված է այն հանգամանքով, որ թիմից հեռանալու են երկու առանցքային ֆուտբոլիստներ՝ Մատս Հումելսը ու Իլկայ Գյունդողանը: «Բորուսիայի» ավագը տեղափոխվելու է Մյունխենի «Բավարիա», իսկ Գյունդողանը կարիերան կշարունակի անգլիական «Մանչեսթեր Սիթիում»:
Աղբյուր՝ armsport.am




