Հասարակություն

Ոչ թե տարածքների, այլ գոյության պայքար

annanazaryan

Մենք պետք է լուրջ վերաբերվենք հակառակորդին ու ավել լուրջ պատրաստվենք պաշտպանության, քանի որ բռնկումներ հնարավոր են: Չպետք է ծաղրել նրանց, քանի  որ, ըստ  երգահան Արտավազդ Բայաթյանի, հակառակարդը բավականին ուժեղ է:  Նրանց համար սա  տարածքների պայքար է, մեզ համար՝ գոյության, լինել-չլինելու՝ ասաց: ՀՀ ժողովրդական արտիստ, ռեժիսոր Նիկոլայ  Ծատուրյանին դուր չի եկել  հողատարածք կորցնելու մասին հայտարարությունը: Նրա խոսքով պետք էր հենց սկզբից  ժողովրդի հետ  անկեղծ խոսել: Նրահամար անընդունելի  է ամեն հարցում Ռուսաստանի կողմը հայացք ուղղելու ու խնդրի լուծում ակնկալելու պահվածքը: Հայրենիքի համար այս բարդ իրավիճակում նա կոչ ուղղեց օլիգարխներին. « կամ վերցրեք ձեր ունեցվածքն ու գնացեք այս երկրից մեկ այլ տեղ ու վայելեք, կամ գոնե ձեր ունեցվածքի կեսը տվեք հայրենիքի պաշտպանության համար»,- ասաց:

Կարդացեք նաև

Back to top button