Քաղաքական

ՀՀ ԱԳ փոխնախարարը ԵԽԽՎ նախագահի խորհուրդ է տալիս ծանոթանալ ՄԱԿ- ի կանոննադրությանը

ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանն «Արմենպրեսի» խնդրանքով անդրադարձել է ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտի՝ ԼՂ հակամարտությունը տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա լուծելու հերթական հայտարարությանը։

«Ցանկալի կլիներ, որ նման մակարդակի միջազգային պաշտոնյան ծանոթ լիներ միջազգային իրավունքի ամենահիմնարար փաստաթղթին՝ ՄԱԿ կանոնադրությանը, համաձայն որի՝ տարածքային ամբողջականությունը չի կարող հակադրվել ժողովուրդների ինքնորոշման իրավունքին»,- ասել է Հայաստանի փոխարտգործնախարարը։

ԵԽԽՎ նախագահը Սանկտ Պետերբուրգում  ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի շրջանակներում հանդիպել է Ադրբեջանի խորհրդարանի նախագահի հետ՝ կրկնելով իր նախկին հայտարարությունը, որ ԼՂ եւ ընդհանրապես բոլոր հակամարտությունները պետք է լուծվեն երկրների տարածքային ամբողջականության շրջանակներում։  

Կարդացեք նաև

Back to top button