ԿարևորՀասարակություն

Կկանգնենք այնքան, որքան պետք է (լուսանկարներ)

alisagevorgyan
«Առաջնագծում կկանգնենք այնքան, որքան կլինի դրա անհրաժեշտությունը»,-վստահեցնում են կամավորականները, որոնք այսօր զինվորի հետ կողք կողքի պահպանում են հայ-ադրբեջանական սահմանը: Զինվորներն ասում են, որ ավագ ընկերներն իրենց փորձն են փոխանցում ու վստահություն  հաղորդում: Նրանց միասնությունն ու քաջարի կամքն է այս պահին ապահովում բոլորիս խաղաղությունը: Արցախյան շարքից «Ռադիոլուր»-ի հերթական ռեպորտաժը՝ Հադրութի դիրքերից:

 

 

Մարգարյան Մնացական Հայկարամի, կարճ՝ Վիտյա. առաջնագծի Հադրութի դիրքերից մեկում մեզ հանդիպած առաջին երկրապահ կամավորականը, ումից էլ փորձում ենք ճշտել՝ ինչպիսին է դիրքապահ տղաների տրամադրությունը:

dirqer«Տրամադրությունը լավ է, մենք մեր տունն ենք պաշտպանում»:

Սերգեյ Ադամյանը ևս երկրապահ է, տևական ժամանակ դիրքերում է: «Կմնամ այնքան, որքան դրա անհրաժեշտությունը կլինի»,-ասում է:
dirqer7

Կամավորական Գևորգ Բալյանը 20 տարեկան է: Հարցիս՝ արդյո՞ք ծառայաությունն ավարտել էր մինչ կամավորական դառնալը, արձագանքում է:

dirqer3

«Չեմ ավարտել, երիկամի խնդիր եմ ունեցել, շուտ եմ զորացրվել,  սա համարում եմ ոչ թե ծառայություն, այլ հայրենիքի պաշտպանություն»:

«Թիկունքում ամենակարևորն այն է, որ դու գիտես, որ ընկերդ քնած է բլինդաժում»,- կրտսեր սերժանտ Նարեկ Առաքելյանը Երևանից է: Ասում է, որ ապրիլյան դեպքերից հետո իրավիճակն այս պահին անհամեմատ հանգիստ է, բայց զգոնությունը միևնույնն է, չեն թուլացնում:

dirqer2Կրտսեր սերժանտ Բունիաթյան Վահեն Վայոց Ձորի մարզից է, 16 ամիս ծառայության մեջ է: Մեր այցի ժամանակ նա դիրքում հերթապահություն էր իրականացնում:

dirqer1Ծնողներին վերաբերող հարցս Վահեին հուզում է, նրանց մաղթում է համբերություն՝ մինչև ծառայությունն ավարտելն ու տուն հասնելը:

Կարդացեք նաև

Back to top button