Հասարակություն

Թվային հեռարձակումը կհետաձգվի

hasmikdilanyan
Գործադիրը հավանություն է  տվել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը պայմանավորված է Հայաստանում թվային ռադիոհեռարձակման անցման ժամկետի փոփոխության անհրաժեշտությամբ։

Օրինագծով  նախատեսվում է Հայաստանի Հանրապետությունում թվային ռադիոհեռարձակման համակարգի ներդրման գործընթացի իրականացման ժամկետը երկարաձգել մինչև 2018թ. հուլիսի 20-ը՝ նկատի ունենալով, որ Հեռահաղորդակցության միջազգային միության ենթակայությամբ գործող աշխատանքային խմբերն դեռևս անցկացնում են քննարկումներ՝ միասնական ստանդարտի ընդունման ուղղությամբ միության անդամ երկրների համար:

Արդյունքում՝ ակնկալվում է 2018թ. հուլիսի 20-ից Եվրոպական միասնական ստանդարտի թվային ռադիոհեռարձակում:

Կարդացեք նաև

Back to top button