

Ռադիոլուրի թղթակից Արմինե Գևորգյանը շարունակում է հարցազրույցների շարքը Արցախից: Այս անգամ «Ռադիոլուրի» հարցերին է պատասխանել ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը: Հարցերը հիմնակնում վերաբերել են ապրիլյան իարադարձութուններին և Վիեննայի հանդիպումներին:
Վիեննայում տեղի ունեցած հանդիպման գլխավոր շեշետադրումը այն էր, որ կողմերը վերադառնում են 1994-95 թթ. կնքված զինադադարի համաձայնագրերին, հետևաբար՝ բանակցային գործընթացի նախնական հիմքը որոշակի հույսեր է ներշնչում, որ Արցախը վերադառնալու է բանակցային գործընթաց՝ «Ռադիոլուրի» հետ զրուցում ասել է ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը ու հիշեցրել՝ 1994-95 թթ զինադադարը եռակողմ է՝ այն կնքվել է Հայաստանի, Արցախի եւ Ադրբեջանի միջեւ։
Անդրադառնալով արդեն Վիեննայում տեղի ունեցած հանդիպման կարևորությանը՝ Աշոտ Ղուլյանը նկատում է, որ եթե հանդիպումը չլիներ՝ չէր բացառվում պատերազմական գործողությունների վերսկսումը: ԼՂՀ ԱԺ նախագահը իհարկե չի հերքում, որ հայկական միջավայում չկա միատեսակ դիրքորոշում Մինսկի խմբի նկատմամբ, քանի որ խմբի ոչ ակտիվ ջանքերի ու ոչ համարժեք պատասխանների արդյունքում Ադրբեջանը դրսևորեց նման ագրեսիվ ու սանձարձակ պահվածք:
Ադրբեջանն ագրեսիվ գործողություն իրականացնելով շատ լավ հասկանում է, որ խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու ցանկությունը միջազգային հարթակների կողմից որևէ դրական արձագանք չի կարող ստանալ։ Ղուլյանը շեշտում է՝ Ադրբեջանը պարզապես չուներ քաղաքական կամք, որպեսզի Վիեննայում բացեիբաց հայտարարեր իր ռազմական նկրտումների մասին:
Ինչ վերաբերվում է Հայաստանի կողմից Արցախի անկախություն ճանաչման հարցին՝ ԱԺ նախագահը այսպես է մեկնաբանում. եթե այս նախաձեռնությունը օրակարգ մտներ քառօրյա պատերազմի օրերին, ապա այն ավելի ճիշտ կընկալվեր, բայց քսան օր անց այդպիսի նախաձեռնությամբ հանդես գալը մի շարք մտավախություններ առաջ քաշեց: Հնարավոր է՝ խանգարենք առանց այդ էլ փխրուն ու անկայուն վիճակում գտնվող բանակցային գործընթացին։
Ապրիլյան օրերի ռազմական գործողությունները ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ հակառակորդի ցանկացած նախահարձական գործողություն տապալվելու է, սակայն Ղուլյանը առաջարկում է լուրջ հետևություն անել ու դասեր քաղել: Ապագայում մենք երաշխավորված չենք, որ Ադրբեջանն ստանձնած նոր ու հին պարտավորությունները չի կարող խախտվել: Հետևաբար՝ պետք կազմվի գործողությունների հստակ պլան ու կատարվեն օրենսդրական փոփոխություններ:




