

«Այս գիշեր սահմանային կրակոցները համեմատաբար քիչ են եղել: Ամենաքիչ կրակոցներն են եղել»,- այսօր՝ կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարել է Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Պաշտպանության նախարարի խոսքով, «առաջինը պետք է զերծ մնալ բոլոր տիպի խախտումներից՝ կրակոցներ, դիվերսիոն հետախուզական գործողություններ, և նաև միջազգային հետաքննության մեխանիզմներ ծավալել, որոնք հնաավորություն կունենան խախտման դեպքում պարզել, թե որ կողմն է խախտել, և թիրախային քննադատություն կատարել»,- ընդգծել է Սեյրան Օհանյանը և հավելել, որ մենք միշտ կողմնակից ենք եղել դրան, վերջին բանակցությունների ընթացքում կարծես թե խոսք գնաց այդ մասին:
Սեյրան Օհանյանի խոսքով՝ «Հանրապետության նախագահը բազմաթիվ անգամ կրկնել է, որ մենք կողմնակից ենք, կտեսնենք, թե հակառակ կողմն ինչպես է դրան վերաբերում: Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից բազմիցս միակողմանի այդ միջոցառոումները կատարվել են, այսինքն՝ դադարեցվել են կրակոցները, իսկ խախտումների դեպքում մենք միակողմանի հետաքնննություն ենք անցկացրել և ներկայացրել: Կարծում եմ, որ ցանկացած վեճի խաղաղ լուծման համար վստահություն ստեղծելն է»,- կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասել է ՊՆ Սեյրան ՕՀանյանը:




