ԿարևորՄիջազգային

Փարիզից Կահիրե թռչող EgyptAir-ի ինքնաթիռն ընկել է ծովը.ԶԼՄ-ներ

Ռադարներից անհետացած Egyptair ավիաընկերության ինքնաթիռն ընկել է Միջերկրական ծովը: Այդ մասին հայտնել է «Մայադին» հեռուստաալիքը Twitter-ի իր էջում՝ վկայակոչելով Egyptair ավիաընկերությունում աղբյուրների:Այս տեղեկությունը առայժմ պաշտոնապես չի հաստատվել։

Միջերկրական ծովի վրա այսօր առավոտյան Egyptair-ի անհետացած А-320 ինքնաթիռը թողարկվել էր 2003 թվականին, անձնակազմը եղել է փորձառու։ Այս մասին ասվում է ավիաընկերության թվիթերյան հաղորդագրությունում։

Նշվում է, որ կապիտանը օդում եղել է 6275 ժամ, այդ թվում՝ 2101 ժամը հենց այդ օդանավում։ Նրա օգնականն ունի 2766 ժամ թռիչքի փորձ։

Ավիաընկերությունում հստակեցրել են, որ օդանավում եղել են 56 ուղևոր և անձնակազմի 10 անդամ։ Ուղևորների թվում կա 3 փոքրիկ երեխա։

Կարդացեք նաև

Back to top button