Հասարակություն

Առաջիկա օրերին դդի ջերմաստիճանը կնվազի

Հանրապետության տարածքում մայիսի 19-20-ը, 23-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ շրջանների մեծ մասում, 21-22-ը` գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին, առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան` 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վ:  Օդի ջերմաստիճանը 19-21-ը կնվազի 2-3 աստիճանով:

Երևանում մայիսի 19-20-ը, 23-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ‵ քամու ուժգնացում‵ 15-17 մ/վ: 21-22-ի երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, կա անձրևի հավանականություն:

Կարդացեք նաև

Back to top button