Քաղաքական

Սան Սեբաստիանը աջակցում է Ստեփանակերտին

Բասկերի Երկրի (Իսպանիա) Գիպուսկոա նահանգի մայրաքաղաք Դոնոստիայի (Սան Սեբաստիանի) քաղաքապետարանում ներկայացված խմբակցությունների ղեկավարների ժողովի հերթական նիստում ապրիլի 26-ին ընդունվել է հետեւյալ ինստիտուցոինալ հայտարարությունը, որը հաստատվել է քաղաքապետի կողմից մայիսի 5-ին։

Դոնոստիայի (Սան Սեբաստիանի) քաղաքապետարանը՝

1. Այս ծանր պահին Ստեփանակերտին փոխանցում է իր զորակցությունը՝ վերահաստատելով վերջինիս բնակչության խաղաղ եւ բնականոն կերպով ապրելու իրավունքը:

2. Կոչ է անում բոլոր կողմերին, որպեսզի վերադառնան այն վիճակին, որը տիրում էր նախքան հրադադարի խախտումը, եւ որ չխոչընդոտվի այնպիսի մեխանիզմի ստեղծմանը, որը թույլ կտա մոնիտորինգի ենթարկել հրադադարի ռեժիմի պահպանումը:

3. Կոչ է անում բոլոր կողմերին, որպեսզի լուծեն իրենց միջեւ տարաձայնությունները Մինսկի Խմբի շրջանակներում, երկխոսության եւ բանակցության միջոցով՝ մշտապես հարգելով ժողովրդի կամքը:

4. Այս առումով, հայցում է, որ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Մինսկի խմբի իրականացրած բանակցություններում Լեռնային Ղարաբաղն ունենա իր սեփական ձայնը:

Կարդացեք նաև

Back to top button