Հասարակություն

Ինչո՞ւ են նվազում ՎՊ հաշվետվության ծավալները

lusinevasilyan
Խորհրդարանը շարունակում է քննարկել Վերահսկիչ պալատի 2015 թվականի տարեկան հաշվետվությունը: Կառույցի նախագահ Իշխան Զաքարյանը պատասխանում է պատգամավորների հարցերին:

Տարեկան հաշվետվությամբ Վերահսկիչ պալատը ներկայացրել է 2015-ին իրականացված վերահսկողության արդյունքներն ու  հայտնաբերված խախտումները: Դրանք ամփոփովել են  23 ընթացիկ հաշվետվություններում՝ ներառելով  սոցիալական, գյուղատնտեսական, առողջապահության, էներգետիկայի, դատաիրավական ոլորտները, ինչպես նաեւ վարկային եւ դրամաշնորհային ծրագրերը: Հատկապես ռիսկային ՎՊ-ն համարել է սոցիալական ծառայությունների ոլորտը:

«Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանն այսօր  արձանագրել է, որ տարեցտարի ՎՊ հաշվետվության ծավալները նվազում են և հետաքրքրվել՝ արդյո՞ք սա նշանակում է, որ  իրավիճակը բարելավվում է:

ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը հաշվետվության ծավալի փոփոխությունը պայմանավորել է  նոր մեթոդաբանության ընտրությամբ:

«Հաջորդ տարվա հաշվետվությունը կրկին պետք է նվազի, որովհետև մենք մոտենում ենք Ինտոսայի սկզբունքներին, որը չի պարտադրում ընթացիկ հաշվետվությունները ներառել տարեկան հաշվետվության մեջ: Այլապես, մեր  հաշվետվություններն իրար հետ 2000 էջ և ավելի կկազմեն»:

Կարդացեք նաև

Back to top button