ԿարևորՔաղաքական

Սերժ Սարգսյան. Եթե Ադրբեջանը խախտի հրադադարը՝ մենք համարժեք պատասխանից բացի այլ ելք չենք ունենա

տեղադրվել է ժամը 12։20- ին
լրացվել է ժամը 17։59- ին

annanazaryan

Հանդիպման արդյունքները բավարար են՝ Վիեննայում կայացած հանդիպումիվց հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:  Ընդհանուր առմամբ խոսվել է  հրադադարի  ռեժիմը պահպանելու ուղղությամբ համանախագահների կողմից մոնիտորինգ հաստատելու մասին: Նախագահն անդրադարձել է նաեւ քառօրյա ռազմական գործողությունների ընթացքի ու արդյունքների մասին:

 

Վիեննայում կայացած հանդիպումից հետո Երեւան վերադարձի ճանապարհին նախագահ Սերժ Սարգսյանն ինքնաթիռում լրագրողենրին որոշ պարզաբանումներ է ներկայացրել՝ մի փոքր  բացելով փակագծերը: Յուրաքանչյուր կողմ ու երկիր հանդիպման էր ժամանել մտքում որոշակի  նպատակներով։

Հայկական կողմի նպատակն էր պարզել, թե իրականության մեջ բանակցությունները մտել են փակուղի՞, ու այլ ելք չկա, քան պատերազմելը, թե՞ այնուամենայնիվ  հնարավոր է խնդիրը լուծել քիչ կորուստներով։ Ըստ այդմ՝  հանրապետության ղեկավարը հանդիպման արդյունքները բավարար է գնահատում : «Մանրամասներին անդրադառնալու անհրաժեշտություն չկա: Ալիևը հասկացրեց, որ ինքը անձամբ ու իր իր երկիրը նպատակ չունի պատերամական ճանապարհով հասնել հարցի կարգավորման , բայց  դա քիչ հավատ է ներշնչում»:

Սակայն ենթադրությունների վրա հիմնվել պետք չէ,  պատերազմը խնդրի լավագույն լուծումը չէ՝ ասաց նախագահը՝ հստակեցնելով՝ ամեն դեպքում մենք պատրաստ ենք ցանկացած ելքի: Սերժ Սարգսյանը տեղեկացրեց, որ  հանդիպման ժամանակ  խոսք է գնացել որոշ ժամանակ անց կրկին հանդիպելու մասին, ինչին ի պատասխան հայկական կողմը կառուցողական առաջարկ է արել՝ նշելով՝ քանի որ խոսվում է  հրադադարի  ռեժիմը պահպանելու ուղղությամբ համանախագահների կողմից մոնիտորինգ հաստատելու մասին, ապա  ճիշտ կլինի մինչեւ այդ հանդիպումը  հաստատավի այդ ռեժիմը, ինչը կլինի կառուցողական մոտեցում:

«Համանախագահներն ասում են, որ օր առաջ պետք է հաստատվի մոնիտորինգի ռեժիմը: Կարծում եմ, որ շատ կարճ ժամանակահատվածում կստեղծվի այն: ԵԱՀԿ անձնական ներկայացուցչի կարողությունները և անձնակազմը կավելացվի: Անհրաժեշտ է հստակ ապացույց և այս պարագայում մենք շահեկան դիրքերում կլինենք, քանի որ մենք երբեք առաջինը չենք խախտում, դա մեզ պետք չէ»:

Թե ինչ արդյունք կտա այս հանդիպումը դժվար է ասել: Արդյունքները ցույց կտա կյանքը՝ ասաց նախագահը՝ ավելացնելով՝ մեր նպատակն է խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով՝ բանակցությունների միջոցով,  հակառակ դեպքում, «եթե ադրբեջանցիները դրժեն իրենց խոտումները  ու խախտեն հրադադարի պայմաններոը, մենք այլ ելք չենք ունենա, քան համարժեք պատասխան տալը»:

Պայմանավորվածություններին շատ ուշադրություն դարձնել պետք չէ՝ հաշվի առնելով  անցյալի փորձը ասաց ՀՀ նախագահը՝ տեղեկացնելով, որ մինչ այս 20 հանդիպում է գրանցվել, բազմաթիվ պայմանավորվածություններ են ձեռք բերվել, բայց Ալիևը վերադառնալով Բաքու բոլորովին այլ հայտարարություններ է արել:

Հայաստանի  համար կարևոր է, որ համանախագահները համոզվեն՝ հայկական կողմի համար գլխավորը ստատուս- քվոյի պահպանումը չէ,  այլ խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելը։ Սերժ Սարգսյանը  ոչ թե արդարացված է համարում հանուն հայրենիքի մեր տղաների զոհվելը՝ այլ հանուն հայրենիքի ապրելն ու ստեղծելը։

Ի վերջո՝ անհասկանալի է իրական վիճակը, ով է հաղթել, ինչ կատարվեց ինչ ձեռքբերում ունեցանք, ինչ կորցրեցինք ու ինչ խնդիր լուծեցինք. Այս հարցում, ըստ Սերժ Սարգսյանի,  կարևոր  է, թե ինչ խնդիր էր դրված ու ինչի հասանք։ «Նախ, եթե զուտ մետրով չափենք, ապա պիտի ասեմ, որ հայկական ուժերը, որոնք որպես անվտանգության գոտի ունեին 800 հազար հա, կորցրել են 800 հա –ի չափ։ Դա մեկ հազարերորդն էլ չկա: Ռազմավարական ու մարտավարական առումով դրանք որևէ նշանակություն չունեն: Բայց ուզում եմ մի համեմատություն անեմ՝ 800 հա և յուրաքանչյուր հա համար՝ մեկ զոհ ու երկու վիրավոր։ Եթադրենք, ճիշտ թվերը միայն իրենք գիտեն, բայց եթե նույնիսկ մեկ զոհ ու մեկ վիրավոր էլ լիներ՝ էլի շատ էր: Պատկերացրեք՝ 800 հազարի համար որքան զոհ պիտի տային: Որ ասում եմ մեր ԶՈՒ-ը իրենց խնդիրը կատարեցին,  հավատացեք, մենք ի վիճակի էինք  ստատուս քովոն վերականգնել: Ընտրության խնդիր էր»:

Արժե՞ր արդյոք այդ 800 հա հաար զոհել ևս 35, 40 կամ 80 հայրենասերի, որոնց կարիքը մենք ունենք՝ շարունակեց նախագահը, իսկ Երևանում նստած քարտեզ գծողներին խորհուրդ տվեց անձամբ գնալ ու պայքարել: < Կարևոր է գնահատել մետրի ու մարդու արժեքը:  Ինձ համար շատ ավելի կարևորը են մեր զինվորներն ու սպաները: Նրանք իրենց խնդիրը դեռ մինչև վերջ չեն կատարել, կատարելուց հետո էլ պետք են>,- ասաց հանրապետության նախագահը:

 

Կարդացեք նաև

Back to top button