
ԱՄՆ անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում «փխրուն իրավիճակի» կապակցությամբ, այսօր Վաշինգտոնում հայտարարել է պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին։
Նա նշել է Վիեննայում ԱՄՆ պետքարտուղարի՝ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ հանդիպումների մասին։ «Կարծում եմ նրանք կքննարկեն, թե ինչպես կարող ենք առաջ շարժվել։ Լեռնային Ղարաբաղում փխրուն իրավիճակը անհանգստություն է հարուցում»,- Քիրբիի խոսքերն է մեջ բերում «ՌԻԱ Նովոստին»։
Ըստ պետքարտուղարության ներկայացուցչի՝ ԱՄՆ միշտ շահագրգռված է եղել Ղարաբաղյան խնդրով։ «Մենք չենք խոսում միջնորդությունից, Սակայն մեզ համար կարեւոր է, որ բռնության մակարդակը նվազի եւ կողմերն աշխատեն լավ արդյունքի հասնելու համար»,- ասել է նա։




