ԿարևորՔաղաքական

Դավիթ Բաբայան. Կոմայի մեջ գտնվող բանակցային գործընթացը պետք է սկսենք զրոյից

mariapapyan

Վիեննայում այսօրվա հանդիպումները առանցքային չեն, «Ռադիոլուրին» այսօր հայտնել է ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը։ Նշելով, որ ՀՀ նախագահը  հանդիպելու է ՄԽ համանախագահների եւ ԱՄՆ ու ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հետ (նման հանդիպում ունենալու է նաեւ Ադրբեջանի նախագահը), դրանով ա«յս գրեթե կոմայի մեջ վտնվող բնաակղային գործընթացը ինչ- որ կերպ պետք է վերականգնվի»։

Դավիթ Բաբայանը վաղաժամ է համարում Վիեննայում բեկում գրանցելը, սակայն, ըստ նրա, միանշանակ հակամարտության կարգավորման նոր էջ է բացվում։ Ըստ նրա՝ այսօր հիմնական շեշտը դրվելու է խաղաղության եւ կայունության պահպանման, այդ  ուղղությամբ բազմաթիվ մեխանիզմների մշակման եւ ներդրման վրա։

«Մեկ հանդիպման ընթացքում բոլոր հարցերը չեն լուծվի, բսայց դրա հիմքերը պետք է դրվեն։ Այսօրվա հանդիպումը ամենաստորի հիմքն է կարգավորման, որի վրա պետք է կառուցվեն հետագա հարկերը՝ համապարփակ կարգավորման հասնելու համար»,- ասել է ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղարը։

Նա շեշտել է, որ մեխանիզմների ներդրումը երկար ժամանակ կպահանջի։  «Ադրբեջանը քանի որ ունի ապակառուցողական քաղաքականություն, չի բացառվում, որ ձեւական համաձայնությունը տա, բայց պրակտիկորեն խոչընդոտի։ Տարիներ են հարկավոր, որպեսզի այդ մեխանիզմը ներդրվի եւ լիարժեք կիրառվի»,- ասել է նա։

Ըստ ամենայնի՝ ՄԽ համանախագետներն ընդգծում են այս գործընթացի կարեւորությունը եւ նրանք հետեւողական պետք է լինեն՝ շեշտել է Դավիթ Բաբայանը։

Հատված «Ռադիոլուրի» ժամը 18։00- ի թողարկումից

Կարդացեք նաև

Back to top button