Քաղաքական

ԸՕ նախագիծը՝ ԱԺ քառօրյայի օրակարգում

lusinevasilyan
Ազգային ժողովի` այսօր մեկնարկած քառօրյայի  օրակարգում Ընտրական օրենսգրքի նախագիծն է՝ հարակից փաթեթով: Այն  այս քառօրյայի ընթացքում պետք է քննարկվի երկրորդ ընթերցմամբ:

Առաջին ընթերցումից հետո էականորեն  փոփոխված օրենսդրական փաթեթը պատգամավորներին բաժանվել է նիստի մեկնարկից առաջ:  Ընդդիմադիրները դժգոհել են, որ բովանդակությանը ծանոթանալ չեն հասցրել:

Շտապողականությունը գուցե և արադարացվում  է Սահմանադրության պահանջով, բայց անթույլատրելի է նման կարևոր փաստաթղթի համար՝ ասել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը և  նշել , որ ընդդիմադիրների ու քաղաքացիական հասարակության կողմից ներկայացված 5 միասնական պահանջները, չնայած բանակցություններին ու կոնսենսուսի մասին հայտարարություններին,  լիարժեք լուծում չեն ստացել:  ՀԱԿ-ի առաջարկը  Արամ Մանուկյանն է ձևակերպել:

«Չենք կարող քննարկել, որովհետև այդ 5 կետերը որպես առաջարկներ փաստաթղթում ձևակերպված չեն: Մեր առաջարկը հետևյալն է՝ համաձայն եք ինչ-որ ձև գտնել մեր առաջարկները քննարկելու և նախագծի մեջ տեղավորելու: Մի շատպեք, մտածեք հետո պատասխանեք»:

Մեծամասնությունը դեռ իր խոսքը կասի՝  արձագանքել է ԱԺ փոխնախագահ Էդուրադ Շարմազանովը:

Կարդացեք նաև

Back to top button