

Արցախ այցի ընթացքում մենք եղանք 9-րդ պաշտպանականի առաջնագծի այն հատվածում, որի մոտակայքում ժամկետային զինծառայող Նարեկ Մալխասյանն իր նռնականետով խոցեց ադրբեջանական ուղղաթիռը: Դասակի հրամանատար ավագ լեյտենանտ Երիցյանն ասաց, որ Նարեկը մեկ շաբաթով մեկնել է արձակուրդ Արիության մեդալով պարգեւատրվելուց հետո, սակայն տեղում էին անձնակազմի մյուս տղաները, որոնք նույն օրը մասնակցել էին այդ կարեւորագույն գործողությանը:
«Շատ արագ ենք արձագանքել, հայտնաբերել ենք ուղղաթիռի ուղղությունը, Նարեկին ասել ենք որտեղից խփի: Նարեկը առանց կաշկանդվելու խոցեց ուղղաթիռը, մեծ ոգեւորությամբ սպասում էր, որ էլի պետք է խոցի»,- պատմում է ավագ լեյտենանտ Երիցյանը:
Ուղղաթիռը կարող էր ոչնչացնել դիրքն ու անցնել խորքային գործողությունների, սակայն տղաները կանխեցին ուղղաթիռի չարաբաստիկ թռիչքը:





