
Վայոց ձորի մարզի Վայքի սահմանապահ դիրքերում հակառակորդի դիպուկահարի կրակոցից մահացել է 25-ամյա Արամ Վաղինակի Օհանյանը:
Վերջինս պայմանագրային զինծառայող էր և ծնունդով Վայոց ձորի մարզի Աղավնաձոր գյուղից:
Այս մասին տեղեկությունը հաստատեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ Այլ մանրամասներ հայտնի չեն: Նա նաև նշել է, որ զինծառայողի մահվան հանգամանքները կներկայացվեն ավելի ուշ:




