Հասարակություն

Կալանավորվեց պատգամավոր Գուրգեն Արսենյանի որդին, նրան սպառնում է 4-7 տարի ազատազրկում

Դատարանն բավարարել է քննիչի՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանի որդու՝ Գուրգեն Գուրգենի Արսենյանի նկատմամբ կալանավորումը խափանման միջոց ընտրելու որոշումը, հայտնում են Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից։

1-in.am- ը հայտնում է, որ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով՝ խուլիգանություն,  որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ: Մեղադրանքը հաստատվելու դեպքում, ԱԺ պատգամավորի որդուն սպառնում է ազատազրկում 4-ից 7 տարի ժամկետով:

«Փաստինֆոյի» տեղեկություններով՝ Երևանի գիշերային ակումբերից մեկում ապիլի 17-ին տեղի է ունեցել խուլգանություն՝ զենքի գործադրմամբ, և հենց այդ գործի շրջանակներում էլ պատգամավորի որդուն մեղադրանք է առաջադրվել:«Փաստինֆո»-ին նաեւ հայտնի է դարձել, որ Արսենյանի որդին երկրից բացակայել է և Հայաստան մուտք գործելուն պես՝ ձերբակալվել:

Կարդացեք նաև

Back to top button