Հասարակություն

Փողոցների վերանվանման խնդիրը փորձում են լուծել հասարակ քաղաքացիները

hasmikmartirosyan

Ինչու՞ Լենինգրադյան կամ Կասյան, եթե կարող ենք ունենալ Մոնթեի, Լեոնիդ Ազգալդյանի, Արմենակ Ուրֆանյանի՝ նորօրյա հերոսների անուններով փողոցներ: «Փողոցների և այլ օբյեկտների վերանվանում և անվանում»  նախաձեռնության անդամներն այսօր ներկայացրել են առաջիկա անելիքները:

 

«Փողոցների և  այլ օբյեկտների վերանվանում և անվանում» նախաձեռնության անդամ, ծրագրավորող  Տիգրան Մարտիրոսյանը ընկերների հետ որոշել և դիմել է Երևանի քաղաքապետարան՝ Լենինգրադյան-Իսակով փողոցներին հարող պողոտան Մոնթեի անունով կոչելու համար։ Բացասական պատասխան են ստացել հետևյալ հիմնավորմամբ. «Քանի որ տարածքում չկան բնակելի շենքեր, անձնագրերում հնարավոր չի լինի նշել բնակության հասցեն, այդ պատճառով նպատակահարմար չի լինի անվանել ազգային հերոսի անունով, ու այդպես էլ մնաց Իսակովի»,- ասաց նա։

Սակայն, ըստ բանախոսի, վերջերս փակցվել է Մոնթեի անունով վերափոխված ցուցանակ, այնուհետև այն անհետացել է։ Հակառակ դրան՝ «գուգլ մեփը»  փողոցը ցույց է տալիս Մոնթեի անունով՝ ասում է նախաձեռնող խմբի անդամ Տիգրան Մարտիրոսյանը:

Նախաձեռնության անդամ Կարինե Փանոսյանն էլ նկատում է՝ անվանափոխության մասին արձագանքներն ինչպես բացասական, այնպես էլ դրական են, «հարկավոր է անվանումներին ուշադրություն դարձնել ու ոչ միայն մայրաքաղաքում»:

Կարինե Փանոսյանը բացելով առաջիկա գործողությունների փակագծերն ավելացրեց, որ առաջիկայում պատրաստվում են  նաև կենդանի հերոսների պուրակ ստեղծել, որով «կարժեւորվի մեր կողքին ապրող մարդկանց աշխատանքը»:

Կարդացեք նաև

Back to top button