Հասարակություն

Վարդան Բոստանջյան. Վարչապետի հայտարարությունը պայմանավորված է հասարակության պահանջով

mariapapyan

Կառավարության նիստում վարչապետի այսօրվա հայտարարությունը եւ հրապարակած բացասական երեւույթները, կառավարման խոցելի կողմերը նոր չեն, վարչապետի դրանք բարձրաձայնելու հնարավորությչուն է տվել,  «Ռադիոլուրին» ասել է տնտեսագետ Վարդան Բոստանջյանը՝ ողջունելով կառավարության ղեկավարի՝ փոփոխությունների նախաձեռնությունը։

Նման հայտարարությունը նա պայմանավորում է ապրիլյան չորսօրյա պատերազմով, որից պետո հասարակությունը պահանջ ձեւավորեց, որ այլեւս հնարավոր չէ նման ձեւով երկիր պահել։ Վարչապետի հայտարարության մեջ շեշտադրված են այն թերացումներն ու մագիստրալ ուղղությունները, որոնք պետք է անհապաղ, շուտափույթ բարելավվեն, իսկ բացասական երեւույթները օտարվեն, ասել է տնտեսագետը։

Հատված «Ռադիոլուրի» ժամը 18։00- ի թողարկումից

Կարդացեք նաև

Back to top button