
Ռասիզմի և թուրքական խտրականության դեմ մարդու իրավունքների պաշտպանության ստամբուլյան հանձնաժողովը նամակ է հղել Թուրքիայի ազգային ժողովի նախագահին՝ մայիսի 2-ին խորհրդարանում տեղի ունեցած հայ պատգամավոր Գարո Փայլանի վրա հարձակման վերաբերյալ:
Ժողովրդական դեմոկրատական կուսակցության հայ անդամ և պատգամավոր Գարո Փայլանը և նրա կուսակից գործընկերները մայիսի 2-ին հարձակման էին ենթարկվել իրենց գործընկեր խորհրդարանականների կողմից: Փայլանն այդ գրոհը անվանել է կանխամտածված, իսկ պատճառն իր հայ լինելն՝ գրում է «Ասպարեզը»։
ԹուրքիայիԱզգային մեծ ժողովի նախագահին հղված նամակում ասվում է, որ ֆիզիկական հարձակման մեղավորները, ովքեր դեմ են Ժողովրդական դեմոկրատական կուսակցության անդամներին, ջանքեր չեն խնայում վերոհիշյալ կուսակցությանը քաղաքականությունից դուրս մղելու համար: Սա ոչ միայն հարձակում է, այև ռասայական ատելության հանցագոծություն է:
Գարո Փայլանի դեմ ուղղված ռասայական ատելության գործողությունը, որը տեղի է ունեցել թուրքական խոհրդարանի շենքում, նաև միջազգային կոնվենցիայի խախտում է, որը ստորագրվել է թուրքական պետության կողմից և արգելում է ռասիզմն ու խտրականությունը:
Նամակում նաև ասվում է, Ազգային մեծ ժողովի նախագահը չպետք է աչք փակի նման ռասայական հանցագործությունների վրա այն դեպքում, երբ նա, որպես խորհրդարանի առաջին դեմք, հայտարարել է, որ ինքը պայքարում է ռասիզմի դեմ:




