

Գառնիում այսօր հանրային լսումներ են նախատեսված Քաղցրաշենի ոռոգման ծրագրի հետ կապված։ Գառնեցիների մի մասը դեմ է այս նախագծին։ Նրանք վախենում են, որ դրա իրականացումից հետո Ազատ գետը կցամաքի եւ եղած ջուրը չի բավարարի համայնքի խմելու եւ ոռոգման կարիքների համար։
Մասնագետները հավաստիացնում են, որ նման բան տեղի չի ունենա։ Գառնիի մշակույթի պալատում է տեղի ունենում քննարկումը։ Ծրագրին դեմ գյուղացիները բողոքում են, նրանք փակել են Գառնի մտնող ճանապարհը եւ հրաժարվում քննարկումներին։
Հանրային լսումներին մասնակցելու նպատակով Գառնիում են նաեւ Ջրային պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանը եւ Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը։
Հեռախոսային ռեպորտաժ Գառնիից




