
«Մոսկվան ողջունում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լարվածության թուլացմանն ուղղված ցանկացած քայլ», — հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Արձագանքելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ այսօր տարածած հայտարարությանը, որում միջնորդները հայտարարում են արդեն Հայաստանի և Ադրբեջանի նախագահների մակարդակով հանդիպում կազմակերպելու անհրաժեշտության մասին և հայտնում, որ պատրաստ են նպաստել, որ հանդիպումը կայանա հաջորդ շաբաթ՝ Վիենայում, Կրեմլի մամուլի խոսնակը նշել է, որ համանախագահների հայտարարության վերաբերյալ դեռևս ոչինչ չի կարող ասել:
«Այդ տեղեկատվության վերաբերյալ դեռևս ոչինչ չունենք ասելու: Անշուշտ, Մոսկվան ողջունում է ցանկացած քայլ, որի նպատակն է վերադարձ երխոսությանը՝ խնդրի քաղաքական կագրավորման ուղիներ որոնելու նպատակով», -ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, ասել է Դմիտրի Պեսկովը:




