Հասարակություն

Այսօր կառավարությունում

hasmikdilanyan
Հայաստանի կառավարությունը «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մշակում է նախատեսել, որը պայմանավորված է 2016 թվականի ապրիլի 1-ից հետո Ադրբեջանի Հանրապետության կողմից 1994 թվականի զինադադարի համաձայնագրի խախտմամբ:

Նախագծով, կամավորական հիմունքներով մարտական գործողությունների գոտի մեկնող և զինվորական ծառայության մեջ չգտնվող անձ (աշխարհազորային) համարվող աշխատողների համար աշխատանքային լրացուցիչ երաշխիքներ կսահմանվեն: Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով աշխարհազորայինների համար կսահմանվի աշխատանքային լրացուցիչ երաշխիքներ՝ աշխատատեղի պահպանում և վարձատրության կազմակերպում՝ կամավորական հիմունքներով մարտական գործողություններին մասնակցելու ժամանակահատվածում:

Նախագծով նաև նախատեսվում է առաջարկվող իրավական կարգավորումներին տալ հետադարձ ուժ՝ դրանք տարածելով 2016 թվականի ապրիլի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա: Նախագիծն ընդունվելուց հետո սահմանված կարգով կներկայացվի ԱԺ:

2015 թվականի դեկտեմբերին ՀՀ կառավարությունը սոցիալապես անապահով 46494 ընտանիքներին արդեն տրամադրել է DVB-T2 ստանդարտի թվային հեռուստատեսային ընդունիչ սարքեր: Սակայն դեռևս 61064 սոցիալապես անապահով ընտանիքներ չունեն թվային հեռուստատեսային հաղորդումներ դիտելու հնարավորություն:

Այսօր կառավարության նիստին ներկայացված Նախագծերից մեկով առաջարկվում է սոցիալապես անապահով ևս 61064 ընտանիքներին որպես սոցիալական աջակցություն հատկացված DVB-T2 ստանդարտի թվային հեռուստատեսային ընդունիչ սարքերի բաշխումն իրականացնել սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների (բաժինների) միջոցով: Նախագծի հիմնավորման համաձայն,այսպիսով, սոցիալապես անապահով ընտանիքների համար հեռուստատեսային հաղորդումներ դիտելու հնարավորության կստեղծվի:

Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրվել է «Էներգետիկայի ոլորտի ֆինանսական առողջացման ծրագիր» վարկային համաձայնագիրը: Համաձայնագրով նախատեսվում է Հայաստանի Հանրապետությանը տրամադրել վարկ` 30.000.000 ԱՄՆ դոլարի չափով:

Ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանում էլեկտրաէներգիայի մատակարարման համարժեքության և հուսալիության պահպանման ջանքերին՝ էլեկտրաէներգիա արտադրող պետական ընկերությունների և էլեկտրաէներգիայի բաշխիչ մասնավոր ընկերության ֆինանսական վիճակը բարելավելու միջոցով:

Վարկը տրամադրվելու է 25 տարի մարման ժամկետով, որից 14,5 տարին՝ արտոնյալ պայմաններով: Նշենք, որ նախագծի հիմնավորման համաձայն, այժմ Համաձայնագիրը գտնվում է վավերացման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի անցման փուլում, և համաձայն ՀՀ վարչապետի` 2014թ. հոկտեմբերի 7-ի հանձնարարականի` միջպետական միջազգային համաձայնագրերը ՀՀ Նախագահի կողմից մինչև ՀՀ Սահմանադրական դատարան ուղարկվելը պետք է ներկայացվեն ՀՀ կառավարության հավանությանը:

Կարդացեք նաև

Back to top button