

Արցախի հարավ-արեւելյան սահմանագիծ է ժամանել Երկրապահների նոր միավորումը, որը կփոխարինի նրանց, որոնք արդեն տեւական ժամանակ է առաջնագծում էին: Երկրապահների հետ միասին Արցած է մեկնել նաեւ «Ռադիոլուրի» թղթակիցը, ով եղել է այն հատվածում, որտեղ ապրիլյան իրադարձությունների ժամանակ թեժ մարտեր են տեղի ունեցել:
Այս հատվածում այդ օրերին հայկական կողմը ունեցել է 18 զոհ: Ըստ ԵԿՄ վարչության նախագահ գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի՝ հայկական դիրքերը ամուր են, հայկական կողմը շատ լավ է պատրատսված: Նա նշեց, որ ադրբեջանական կողմը կարող է հեռահար զենքեր օգտագործել, բայց լուրջ հարցեր դրանով լուծել չեն կարող:




