

Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզետտոն այսօր անդրադառնալով ապրիլյան քառօրյա պատերազմի ըթնացքում Ադրբեջանի կողմից իրականացրած վայրագություններին, հայտարարել է՝ «Անշուշտ պետք է ասեմ, որ թե՛ երկրի, թե՛ տարածաշրջանի համար շատ կարեւոր է՝ խաղաղություն վայելել, որ հնարավոր լինի անվտանգության մեջ հետամուտ լինել զարգացման հեռանկարներին»:
«ՄԱԿ-ի անունից կարող եմ ասել եւ սա հենց այն է, ինչը ՄԱԿ-ի քարտուղարը մի երկու շաբաթ առաջ հայտարարեց, որ ցանկանում ու խրախուսում ենք թշնամական գործողությունների դադարեցումը, որ հաստատվի խաղաղություն եւ հնարավոր լինի զարգացում ապահովել: Սա ոչ կառավարության, ոչ էլ ՄԱԿ-ի նախաձեռնությունն է, այլ ամբողջ հասարակությունը պետք է ուժերը համախմբի, որ այդ նպատականերին տեր կանգնի ու նպաստի դրանց ձեւավորմանն ու իրականացմանը»:




