ԿարևորՔաղաքական

Առայժմ դրա անհրաժեշտությունը չկա. վարչապետը՝ ԼՂ անկախության ճանաչման հարցի մասին

hasmikdilanyan
«ԼՂՀ կառավարությունում քննարկում-հանդիպումներ ենք անցկացրել, հանդիպել ենք  ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ, այցելել ենք նաև առաջնագիծ»,- այսօր Արմենիա Մարիոթ հյուրանոցում  լրագրողների հետ զրույցում իր արցախյան այցն է ամփոփել վարչապետ Հովիկ Աբրահամյանը:  Կառավարության ղեկավարի խոսքով՝ բոլորի՝ զինվորների, սպաների, գեներալների,  քաղաքական գործիչների  մոտ  բարձր վստահություն կա մեր ապագա հաղթանակների համար:

Քննարկվել են նաև տնտեսական խնդիրներ ու ձեռք բերվել պայմանավորվածություններ: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման հարցին.

«ՀՀ նախագահը շատ հստակ իր դիրքորոշումը հայտնել է, եթե այդ ոտնձգությունը  և այդ պատերազմը շարունակվի, ապա մենք ստիպված կլինենք գնալ այդ քայլին: Առայժմ դրա անհրաժեշտությունը չկա: Փոխօգնության համաձայանգիրը չի ուշանում, նախապատրաստական փուլում է»:

 

Կարդացեք նաև

Back to top button