

Մեկնարկել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի համար քննության թեստավորման հերթական փուլը: Այսօր և վաղը հավաստագրի համար քննություն կհանձնեն շուրջ 500 տնօրեններ: Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 հիմնական դպրոցում անցկացվող հավաստագրման քննությանն այսօր մասնակցել է նաև ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը: Նախարարը հաջողություն է մաղթել մասնակիցներին և նշել, որ հավաստագրման գործընթացը պարզեցման կարիք ունի: Ի վերջո քննություն հանձնողները մեր բազմավաստակ տնօրեններն են և մենք պետք է հնարավորինս նվազագույնի հասցնենք բյուրոկրատական քաշքշուկները, ասել է նախարարը:
Քննասենյակում այսօր ոչ դպրոցականներն էին և ոչ էլ ուսանողները: Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան համար 20 դպրոցում այսօր հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի համար անցկացվող քննությանը մասնակցում էին 117 տնօրեններ: Նրանց հաջողություն մաղթելու և քննության ընթացքին ծանոթանալու նպատակով քննակենտրոն էր այցելել նաև ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը:
Որոշ տնօրեններ դժգոհությունը նախարար Լևոն Մկրտչյանը արդարացի է համարում: Ի վերջո քննություն հանձնողները մեր բազմավաստակ տնօրեններն են, և մենք պետք է հնարավորինս նվազագույնի հասցնենք բյուրոկրատական քաշքշուկները, լրագրողների հետզրույցում նկատեց գերատեսչության ղեկավարը:
Հանձնաժողովի անդամ Կարո Նասիբյանը, ով հետևել է թե՛ դիմորդների ընդունելության, թե՛ տնօրենների հավաստագրման քննություններին, պատասխանելով «Ռադիոլուրի» հարցին խոստովանեց, որ տարբերությունն ակնհայտ է: Եթե դիմորդները քննակենտրոն մտնելուն պես հանգիստ նստում են իրենց քննասեղանի դիմաց, ապա տնօրեններն ավելի աշխույժ են, քան իրենց աշակերտները:
Ի տարբերություն միասնական քննությունների՝ տնօրենների քննության պատասխանների ձևաթղթում սխալն ուղղելու հնարավորություն չկա: Տնօրենները կարող են կատարել ներկայացված 60 առաջադրանքից ընդամենը 6 սխալ: Կարո Նասիբյանի փոխանցմամբ՝ հարցերն օրենսդրական դաշտից են, սահմանադրությունից, կրթության մասին օրենքից, գնումների մասին օրենքից, այսինքն՝ այն ամենից, ինչը կապված է տնօրենի աշխատանքի հետ: Թեև քննության համար նախատեսված էր 90 րոպե, քննության մեկնարկից ընդամենը 14 րոպե հետո քննասենյակից դուրս եկավ առաջին տնօրենը: Կոտայքի մարզի Գողթի դպրոցի տնօրեն Հովսեփ Հովսեփյանը 2-րդ անգամ է մասնակցում ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի համար քննությանը: Խոստովանեց, որ առաջին անգամ 9 րոպեում է հանձնել քննությունը:
Նշենք, որ 2011 թվականից անցկացվել հավաստագրման 12 քննություն, որոնց մասնակցել է 3379, վերապատրաստվել 2945 հավակնորդ: ՀԱվաստագիր է շնորհվել 2638 տնօրենների, քննության շեմը չի հաղթահարել 646 մասնակից:




